«Մեզ համար այս համերգը կատարյալ հաջողություն է և մեծ ձեռքբերում, քանի որ մենք արդեն մոտեցել ենք «Արմենիա» անունով եզակի նախագծի ավարտին։ Մաեստրո Վենգերովն այսօր Հայաստանում է, և ես ուրախ եմ, որ հենց այս արտիստի կատարմամբ կհնչի միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ ակորդը», —ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Նա ավելացրեց, որ ինքն էլ, նվագախմբի մասնակիցներն էլ շատ հուզված են։
Սմբատյանի կարծիքով` մեծ ձեռքբերում է այն, որ Հայաստանում միջազգային մակարդակի այսպիսի մրցույթ է անցկացվում։
«Հուլիսի 4-ից տարբեր երկրների երաժիշտները զարմացնում էին երևանցիներին, երբեմն` հանճարեղ ելույթներով… Շնորհակալ եմ Մաքսիմին, որ նա համաձայնեց և եկավ Հայաստան։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբը ղեկավարել է 2011 թվականին, մեր համագործակցությունը դեռ այն ժամանակ է սկսվել», — նշեց Սմբատյանը։