00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքսիմ Վենգերովն անմոռանալի համերգ պարգևեց Երևանին

Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը երեկ ելույթ ունեցավ Երևանում և անմոռանալի զգացողություններ պարգևեց հանդիսատեսին։

Հուլիսի 12-ին ջութակի հնչյունների ներքո դասական երաժշտության երեկո անցկացվեց Երևանում։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն ամփոփվեց իսրայելցի ջութակահար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգով։

Երաժիշտները կատարեցին Կլոդ Դեբյուսիի, Յոհաննես Բրամսի և Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

«Մեզ համար այս համերգը կատարյալ հաջողություն է և մեծ ձեռքբերում, քանի որ մենք արդեն մոտեցել ենք «Արմենիա» անունով եզակի նախագծի ավարտին։ Մաեստրո Վենգերովն այսօր Հայաստանում է, և ես ուրախ եմ, որ հենց այս արտիստի կատարմամբ կհնչի միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ ակորդը», — հետնաբեմում լրագրողներին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը` ավելացնելով, որ ինքն էլ, նվագախմբի մասնակիցներն էլ շատ հուզված են։ 

Սմբատյանի կարծիքով, մեծ ձեռքբերում է այն, որ Հայաստանում միջազգային մակարդակի ևս մեկ մրցույթ է անցկացվում։

«Հուլիսի 4-ից տարբեր երկրների երաժիշտները զարմացնում էին երևանցիներին, երբեմն` հանճարեղ ելույթներով… Շնորհակալ եմ Մաքսիմին, որ նա համաձայնեց և եկավ Հայաստան։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբը ղեկավարել է 2011 թվականին, մեր համագործակցությունը դեռ այն ժամանակ է սկսվել», — նշեց Սմբատյանը։

Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը դասական երաժշտության խորհրդանիշ է դարձել։ Նա համացանցում միլիոնավոր հետևորդներ ունի։

Максим Венгеров в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ջութակահար Մաքսիմ Վենգերովը նվագեց Sputnik Արմենիայի համար

«Եվ հիմա նրանք կտեսնեն, որ իրենց կուռքը Հայաստանում է ելույթ ունենում, այն էլ` գալա-համերգին»,- ասաց Սմբատյանը։

Նախօրեին հայտնի դարձան «Արմենիա» միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։

Մրցանակակիրներից բացի, ևս երկու դաշնակահարներ Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք ստացան։ Մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը նշեց, որ իրենց բոլոր սպասումներն արդարացան։

«Ես հպարտ եմ, որ միջազգային ժյուրին բոլոր մասնակիցների մեջ առանձնացրեց հենց Հայաստանի երաժիշտներին», — ասաց Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը անցավ Երևանում հուլիսի 4-ից 12-ը։ Մրցույթ-փառատոնն անցկացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Լրահոս
0