ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հուլիսի 13-ին ելույթ կունենա Պետդումայում։ Այս մասին նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կայքում։
«Ելույթի ընթացքում նա կխոսի ՀԱՊԿ-ի գործունեության առաջնահերթությունների ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ նախագահ է նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ին, պաշտոնը ստանձնել` մայիսի 2-ին։
ՀԱՊԿ-ն, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, հիմնադրվել է 2002 թվականի մայիսի 14-ին։ 2006 թվականին կազմակերպության անդամ է դարձել Ուզբեկստանը, սակայն 2012 թվականին կասեցրել է իր անդամակցությունը։