00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Հայաստանում կիբեռանվտանգությանը լուրջ են վերաբերվում միայն բանկերը»

© LOUISA GOULIAMAKI / AFPКибертерроризм
Кибертерроризм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017»–ի տվյալների համաձայն`Հայաստանը 193 երկրից 111–րդ տեղում է։ Sputnik Արմենիան տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչու է մեր երկիրը հայտնվել վարկանիշային ցուցակի վերջում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ամենամյա հետազոտությունը հրապարակել է «Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքս 2017»–ը, որը գնահատում է պետությունների կիբեռանվտանգության մակարդակն ըստ հինգ հիմնական ցուցանիշի` օրենսդրական բազա, տեխնիկական տվյալներ, կազմակերպչական հարցեր, որակի և կոոպերացիայի բարձրացում։ 2017 թվականին հետազոտություններ են անցկացվել 193 երկրում։

Հայաստանն այս անգամ 111 տեղում է, ընդ որում` Վրաստանը 8–րդ տեղում է, Ռուսաստանը` 11–րդ, Բելառուսը` 39–րդ, Մոլդովան` 73–րդ։

Ի՞նչն է պակասում մեր երկրին, որ ցուցակի վերջին հորիզոնականներում է հայտնվել։ Այս հարցին պատասխանել է մեդիա ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մեզ գրեթե ամեն ինչ է պակասում։ Մենք կիբեռանվտանգության ազգային ռազմավարություն չունենք, ազգային կենտրոն չունենք, չկան կիբեռանվտանգության պրոֆիլային կենտրոններ։ Այս հարցերը ներառված չեն դպրոցների և բուհերի ծրագրերում։ Օրենսդրությունը շատ վատ է նկարագրում այն, թե ինչ կատարվում է մեր իրականության մեջ», – նշեց փորձագետը` հավելելով, որ Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակը,  եթե դիտարկենք այն ընդհանուր համատեքստում, մոտ է զրոյի։

«Իհարկե, կան ոլորտներ, օրինակ` բանկային հատվածը, որոշ ինտերնետ–նախագծերը, որտեղ կիբեռանվտանգությանը շատ լուրջ են վերաբերվում։ Բայց ազգային մակարդակով ամեն ինչ շատ վատ է, քանի որ նոր իրողությունների հարցում ընդհանուր մոտեցում չկա», – հավելեց նա։

Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար նախատեսված թրեյնինգները, որոնց նպատակը կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելն է, միայն առանձին հարցեր են լուծում, կարծում է փորձագետը։

«Մեզ առայժմ մի քանի գործոն է փրկում։ Մեկն այն է, որ պետական և ֆինանսական ոչ բոլոր կառույցներն են թվայնացված և միմյանց հետ կապված։ Եվ երկրորդ` մենք փոքր շուկա ենք և հաքերային մեծ խմբերի համար թիրախ չենք հանդիսանում», – ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում կիբեռանվտանգության առումով դրական տեղաշարժեր առայժմ չեն նկատվում։

Русская версия

Լրահոս
0