00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. Աշխարհը պետք է կա՛մ համոզի, կա՛մ ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային հանրությունն Ադրբեջանին պետք է ստիպի կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Միջազգային հանրությունը պետք է համոզի կամ ստիպի Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադառնալ, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։

Բրյուսելում հուլիսի 11-ի երեկոյան տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ միջնորդների նախաձեռնությամբ։

Министры иностранных дел России и Армении Сергей Лавров и Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Փակ դռների հետևում. Հայաստան–Լավրովը հանդիպումը կայացավ Ավստրիայում

Շարմազանովի խոսքով` Ղարաբաղյան հակամարտությունը վերջին ժամանակներում նոր փուլ է թևակոխել։ Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում։ Նախարարների երեկվա հանդիպումն, ըստ նրա, անցել է հենց այդ ֆոնի վրա։

«Ադրբեջանը սեփական բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան», – ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից կարելի է եզրակացնել, որ համանախագահները դեռ հաստատում են` հակամարտության խաղաղ կարգավորումն անխուսափելի է և այլընտրանք չունի։

«Հայկական կողմը հաստատել է, որ առանց Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման հնարավոր չէ առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում», – ասաց Շարմազանովը։

Ադրբեջանն իր հերթին, նրա խոսքով, պահպանում է իր ապակառուցողական դիրքորոշումը, և շարունակում է չկատարել այդ պայմանավորվածությունները։

՛

Շարմազանովի կարծիքով` Հայաստանը պետք է շարունակի այդ հարցերի կատարման վերաբերյալ պահպանել խիստ դիրքորոշումը, իսկ միջազգային հանրությունը պետք է կա՛մ համոզի, կա՛մ ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի վերջինս կատարի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նշենք, որ համաձայնություն ձեռք բերելուց մեկ տարի անց Ադրբեջանը ոչ մի քայլ չի արել սահմանին միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։

Ընդ որում, Ղարաբաղյան հակամարտության լուծումը, նրա խոսքով, պետք է հիմնվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել են կրկին հանդիպում անցկացնել այս տարի։

Հայաստանի ԱԳՆ–ն նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։

Լրահոս
0