00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում գործում է Մոսկվայի պետական համալսարանի մանաճյուղը, և դա բիզնես նախագիծ չէ

© Sputnik / David GalstyanЕреванский филиал Московского государственного университета (МГУ) имени Ломоносова
Ереванский филиал Московского государственного университета (МГУ) имени Ломоносова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսեյ Ռեյմերսը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ռուսաց լեզվով ուսուցումն ինչ արտոնություններ է ընձեռում Հայաստանում, և ինչ սպառողական մարտավարություն կարելի է կիրառել ՄՊՀ–ում սովորելու համար։

Աննա Պետրոսյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Հայաստանում կան ռուսական բուհեր, որտեղ դասավանդումն իրականացվում է ռուսաց լեզվով։ Պետք է նշել, որ այդ բուհերի շրջանավարտներից շատերն աշխատանք գտնելու խնդրի առաջ են կանգնում։ Ուրեմն ո՞րն է այդ բուհերի գործունեության նպատակը։

Կարևորը սովորել սովորեցնելն է

Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) մասնաճյուղը երկու տարվա պատմություն ունի Երևանում։  Մասնաճյուղը վեցերորդն է այդ բուհի համակարգում, վերջերս նաև համատեղ համալսարան է ստեղծվել Չինաստանում։ Երևանի մասնաճյուղի տնօրենի խոսքով` շրջանավարտները ստանում են նույն ՄՊՀ դիպլոմը, որը տրվում է Մոսկվայում: Իսկ այդ դիպլոմն ընդունվում է ամբողջ աշխարհում, նշանակում է` ՄՊՀ–ում ուսանելուց հետո կարելի է աշխատանքի տեղավորվել ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ` արտերկրում։

«Մեզ մոտ` ՄՊՀ–ում, ասում են` պետք է սովորել սովորեցնել։ Մասնաճյուղի առանձնահատկությունն այն է, որ բուհն իր ուսումնական ծրագիրն ունի, որը Մոսկվայի ծրագրից տարբերվում է ընդամենը 2-3 կետով։ Երևանում ուսանողներն ուսումնասիրում են նաև հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն», – ասաց Ռեյմերսը։

Այս տարի ՌԴ կրթության նախարարությունը ՄՊՀ երևանյան մասնաճյուղի համար 15 բյուջետային տեղ է հատկացրել, որը բուհ ընդունվող ուսանողների առավելագույն քանակի 1/10-րդ մասն է կազմում։

«Ուսման վճարը բարձր է։ Պրոֆեսորադասախոսական կազմի 70  տոկոսը Մոսկվայից է գալիս, այդ պատճառով սա վնասաբեր նախաձեռնություն է։ ՄՊՀ–ն ուսանողների միջոցով գումար չի աշխատում, որովհետև սա բիզնես նախագիծ չէ։ Մեր նպատակը մշակութային ու կրթական տիրույթը միավորող վերնախավ ձևավորելն է», – ասաց Ռեյմերսը։

Բուհը մտադիր է Երևանում ուսումը կազմակերպել 6 ուղղությամբ` լրագրություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, լեզվաբանություն, կիրառական մաթեմատիկա և միջազգային հարաբերություններ։ Տնօրենի խոսքով`  դիմորդների թիվն այս տարի ընդհանուր առմամբ մեծ չէ։  Մի շարք հայկական բուհերում էլ դիմորդների պակաս կա։

Лекция Казбека Кудзаева в Ереванском Медицинском институте им.Мхитара Гераци - Sputnik Արմենիա
Ինչից են գոհ ու դժգոհ ուսանողները. հետազոտության արդյունքներ

«Ամենայն հավանականությամբ, այստեղ համակարգային խնդիր կա։ Ինձ ասում էին,  որ 12-ամյա ուսուցմանն անցնելն է նման անկման հանգեցրել։ Բացի այդ, մեր ոլորտի վրա  զգալի ազդեցություն է ունենում նաև ժողովրդագրական խնդիրը», – ասաց գիտնականը։

Համարձակ որոշում, իսկ արդյունքը նույնն է

Անկախ նրանից, որ ՄՊՀ–ի գլխամասային և երևանյան մասնաճյուղի  ուսանողների դիպլոմները նույնն են, ուսման վճարները տարբեր են։ Մասնաճյուղում սովորելը 30-35%–ով էժան է։ Այսինքն տարածաշրջանում բնակվող դիմորդները կարող են ընտրել ոչ թե Մոսկվան, այլ` Երևանը կամ Դուշանբեն։ Մնում է, որ նրանք կարողանան այդ համարձակ որոշումը կայացնել։

«Տարածաշրջանի դիմորդները, որոնք ուզում են անվճար սովորել Մոսկվայում, հասկանում են, որ մայրաքաղաքային կյանքը թանկ է, և նրանց ավելի ձեռնտու կլինի ընդունվել ՄՊՀ մասնաճյուղերից մեկը, քանի որ այդ քաղաքներում սպառողական գների մակարդակը զգալիորեն  ցածր է, կլիմայական պայմաններն էլ` ավելի լավը», – նշեց Ռեյմերսը։

Տնօրենի խոսքով` իրեն զարմացնում է այն տեսակետը, թե մասնաճյուղը լիարժեք բուհ չէ։ ՄՊՀ դասախոսը բոլորի առաջ նույն պահանջներն է դնում։ Նա դասախոսություններ է կարդում առաջին կուրսի համար և՛ Երևանում, և՛ Մոսկվայում, գնահատում է նույն սկզբունքով, իսկ բուհն ավարտելիս ուսանողը ստանում է այն նույն դիպլոմն ու գիտելիքները, որը ստանում են Մոսկվայում։

Русская версия

Լրահոս
0