00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարարին գտիր, նոր ջուրը մտիր

© Sputnik / Arpi BeglaryanРыбаки. Озеро Севан
Рыбаки. Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանում հանգստի և լողի սեզոնը նոր է սկսվել, բայց հուլիսի 1-ից հետո այստեղ արդեն ջրահեղձման 2 դեպք է գրանցվել։ Փրկարարը խորհուրդ է տալիս հանգստին տրվելուց առաջ նախ ճշտել` ափին փրկարար կա՞։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Սևանում հանգստի և լողի սեզոնը բացվել է ընդամենը 11 օր առաջ, բայց այս ընթացքում արդեն ջրահեղձման 2 դեպք է գրանցվել։ Հուլիսի 1–ին լիճը լցվող Արգիճի գետում ջրահեղձվել է 15-ամյա մի պատանի, հունիսի 26-ին, Սևանում` 45-ամյա կին։

Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը։

Невероятные волны на озере Севан в июне - Sputnik Արմենիա
Անհավանական ալիքներ Սևանում

Այս տարի Սևանում գրանցված դժբախտ պատահարներն արդեն իսկ գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշը։ Եթե 2015թ–ին լճում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, 2016-ին` 3, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում արդեն 6 դեպք է արձանագրվել։

ԱԻՆ փրկարար ծառայության ուժերն ու անձնակազմի թվաքանակը բավարարում են միայն Սևանա լճի 3 հանրային լողափերում մշտական հսկողություն իրականացնելու համար։ Լճի մասնավոր ափերում հանգստացողների անվտանգությունը կառավարության որոշմամբ, պարտավոր են ապահովել մասնավոր տարածքների տերերը։ Բայց, ինչպես նշեց Արմեն Ճզմաչյանը, դրանցից միայն մի քանիսում կան փրկարարներ, մյուսներն անհրաժեշտության դեքում դարձյալ իրենց են ահազանգում ու շատ հաճախ` ուշացումով, քանի որ մարդուն խեղդվելու համար 3-4 րոպեն բավական է։

Անցած կիրակի օրը` հուլիսի 9-ին, ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է փրկել լճի մասնավոր տարածքում շրջված նավակից ջուրն ընկած մի տղամարդու, ով կարողացել էր կառչած մնալ նավակից մինչև իրենց հասնելը։

«Առագաստանավ էր շուռ եկել,  քաղաքացին չէր կարողանում դուրս գալ ափ։ Ահազանգեցին մեզ, մեր տղաները մոտորանավակով մոտեցան և քաղաքացուն հանեցին շուռ եկած առագաստանավից»,– ասաց Ճզմաչյանը։

Հիմնականում օգնության կարիք են զգում այն քաղաքացիները, ովքեր անցնում են լողի համար թույլատրելի սահմանը, կամ ուժեղ քամին նրանց նավակները քշում է դեպի լճի խորքերը։

Հանգստացողները շատ հաճախ, Ճզմաչյանի խոսքով, մոռանում են անվտանգության մասին ու ջուրն են մտնում ոչ սթափ կամ շատ կերած վիճակում, երբեմն էլ ջուրն են նետվում բարձրություններից կամ տարբեր լողամիջոցների վրայից` առանց հաշվի առնելու ջրի խորությունն ու դրանում առկա վտանգները։

Ինչ վերաբերում է հանրապետության մյուս ջրային տարածքներին, դրանցում փրկարար ծառայությունը որևէ հսկողություն չի իրականացնում և դարձյալ մեկնում են միայն ահազանգով։

«ՀՀ բոլոր ջրային տարածքները, ջրավազանները, գետերը, բացի Սևանա լճից, լողալու համար նախատեսված չեն, այնտեղ լողալը խստիվ արգելվում է։ Իսկ Սևանում, այն լողափերում, որտեղ կան մեր ծառայության աշխատակիցները, լողալն անվտանգ է և մեր կողմից հսկվում է»,– ասաց Արմեն Ճզմաչյանը։

Փրկարարը խորհուրդ է տալիս հանգստի վայր ընտրելիս անպայման ճշտել`տարածքում փրկարարներ կա՞ն և նոր միայն հանգիստ խղճով տրվել հանգստին։

Լրահոս
0