ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Նոր մրցաշրջանին նախապատրաստվող գերմանական «Շտուտգարտը» մեկնել է Գրասաու՝ ուսումնամարզական հավաքի:
Ակումբի պաշտոնական կայքի տվյալով՝ թիմի հետ հավաքի է մեկնել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը:
© armsportՀայկ Գալստյանը` «Շտուգարդի» կազմում
Հայկ Գալստյանը` «Շտուգարդի» կազմում
© armsport
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստն անցած շաբաթ պայմանագիր կնքեց «Շտուտգարտի» հետ, իսկ երեկ իր նորամուտը նշեց հիմնական թիմի կազմում՝ մասնակցելով մեկ խաղակեսի «Շտուտգարտ Կիկերսի» հետ խաղում: