ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման փաստն արդեն իսկ դրական է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ մասին ճիշտ կլինի խոսել հանդիպումից հետո,- ասել է Նալբանդյանը` պատասխանելով այն հարցին,թե ինչ սպասելիքներ ունի հանդիպումից,- սակայն այն, որ հանդիպումը կայանալու է, արդեն լավ է։ Կմտածենք, թե ինչ անենք հետո»։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին Վիեննայի մերձակա Մաուէրբախ քաղաքում, ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակում:
Սակայն այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում կունենա Բրյուսելում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպումը նախատեսված է 19։00-ին։