ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Տղամարդկանց չեմպիոն է դարձել Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը (ՀՀ պատանեկան հավաքական Մ 18): Երկրորդ և երրորդ մրցանակակիներ դարձել են համապատասխանաբար Հայաստանի երիտասարդական հավաքականը և Աջափնյակի թիմը:
Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է ԽՄՕՄՄ-ը (Վերոնիկա Կոշկարյան, Էդիտա Ղևոնդյան): Երկրորդ տեղը զբաղեցրել է ԵՊԼՀ-ի թիմը, երրորդը` «Նժդեհը»:
Հայաստանի առաջնությանը մասնակցել է տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ:
«Ունենք մասնակիցներ Արթիկից, Գյումրիից, Երևանից: Բայց հիմնական մասը մայրաքաղաքից են: Մրցակցությունն ավելի սուր էր կանանց առաջնությունում: Այստեղ թիմեր կան, որ մեզ զարմացրին»,- ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Հուլիսի 12-ին կմեկնարկի Մ 18 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը: