00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով է շահագրգռված Սևանա լճի «ավելորդ քաշի» նվազեցման հարցում

© Sputnik / Arpi BeglaryanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանները պնդում են, որ անկախ կառավարության «հոգատար» հայտարարություններից Սևանից ջրառ իրականացնելու պարագայում շահեկան դիրքում գյուղացիներն ամենևին էլ չեն հայտնվելու։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Սևանից լրացուցիչ 100 մլն խմ ջրառի հիմնական շահագրգիռ կողմերը ՀԷԿ–երի ու մերձակա տների սեփականատերերն են, պնդում են բնապահպանները։

ՀՀ ԱԺ–ն հուլիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց 2017թ-ին Սևանից շուրջ 1.5 անգամ, այսինք 100 մլն խմ լրացուցիչ ջուր վերցնելու մասին օրենքը:

«Էկոլուր» ՀԿ–ի նախագահ Ինգա Զարաֆյանը կարծում է, որ նման քայլի դիմելու համար որևէ տրամաբանական հիմնավորում կառավարության կողմից ներկայացված չի եղել։

© SputnikՍևանա լճի մասին օրենքի բնապահպանական ռիսկերը
Սևանա լճի մասին օրենքի բնապահպանական ռիսկերը - Sputnik Արմենիա
1/3
Սևանա լճի մասին օրենքի բնապահպանական ռիսկերը
© Sputnik / Asatur YesayantsՆազելի Վարդանյան
Նազելի Վարդանյան - Sputnik Արմենիա
2/3
Նազելի Վարդանյան
© Sputnik / Asatur YesayantsԻնգա Զարաֆյան
Ինգա Զարաֆյան - Sputnik Արմենիա
3/3
Ինգա Զարաֆյան
1/3
Սևանա լճի մասին օրենքի բնապահպանական ռիսկերը
2/3
Նազելի Վարդանյան
3/3
Ինգա Զարաֆյան

Նրա խոսքով` իշխանությունները փորձում են բախում առաջացնել բնապահպանների և գյուղացիների միջև, իբրև թե առաջինները դեմ են հանդես գալիս վերջիններիս «ջրային» աջակցմանը։ Զարաֆյանն ընդգծել է, որ բնապահպանները չեն հակադրվում գյուղացիներին, նրանք պարզապես խիստ կասկածում են, որ ջրառի նպատակը գյուղացիների ոռոգման խնդրի լուծումն է։

«Նման որոշման մեջ, բնականաբար, շահագրգռված են «Սևան–Հրազդան–Ջրառը», Սևան–Հրազդան կասկադը և ջրօգտագործողների միությունները», – ասաց Զարաֆյանը։

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, բնապահպան իրավաբան Նազելի Վարդանյանն իր հերթին նույնպես կարծում է, որ լրիվ այլ շահագրգիռ կողմեր կան, իսկ գյուղացիների շահերի մասին հայտարարությունները պարզապես մանիպուլյացիա են։

«Այդ ջուրը գյուղացիներին չի հասնի։ Նրանք Սևանից անվճար ջուր կվերցնեն, այնուհետև բարձր գնով կվաճառեն այն գյուղացուն, չէ՞ որ ոչ ոք չի հաշվել, թե տարբեր մշակաբույսերի համար որքան ջուր է հարկավոր նրանց ։ Որևէ ուսումնասիրություն չկա», – ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ վանադիումով և մագնեզիումով հագեցած լճի ջուրը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ոռոգման համար։

Իրավաբանն ուշադրություն է հրավիրել այն իրավախախտումների վրա, որոնք առկա էին խորհրդարանում փոփոխությունների ընդունման ժամանակ։

«Օրենքը խախտումներով է ընդունվել։ Սևանի մասին օրենքում գրված է, որ ծրագրերը պետք է միտված լինեն լճում ջրի մակարդակի բարձրացմանը և կենսաբազմազանության զարգացմանը։ Փոփոխությունների մեջ այս մասին ոչինչ չի ասվում», – ավելացրեց Վարդանյանը։

Նրա խոսքով` ջրառի հետևանքով Սևանա լճի էկոհամակարգի վրա հավանական ազդեցության գնահատականի վերաբերյալ որևէ փորձաքննություն (ՀՀ ԳԱԱ–ին կից հատուկ հանձնաժողովի կողմից) չի անցկացվել։ Հանձնաժողովը միայն կարծիք է հայտնել, առանց փորձաքննություն անցկացնելու, թեև Սևանի մասին օրենքում կոնկրետ գործողություններ են նշված, որոնք պետք է իրականացված լինեին։

Рыбаки. Озеро Севан - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան. «Մենք Սևանը չենք կորցնի»

Օրինագծի հեղինակները հայտարարել են, որ վերջին տարիների ընթացքում Սևանում ջրի մակարդակը բարձրացել է 54 սմ, սակայն դրանք կեղծ տվյալներ են։

«Այս որոշումը մեծ վնաս է հասցնելու բնական էկոհամակարգ հանդիսացող լճին։ Հավանական են ձկների մուտացիաներ, ճահճացում։ Լճում վնասակար նյութերի կոնցենտրացիան առանց այդ էլ ջրի մեջ թափվող կեղտաջրերի պատճառով գերազանցում է նորման», – ասաց Վարդանյանը։

Այդպիսով, նրա խոսքով, իշխանությունների որոշումից շահում են միայն ՀԷԿ–երի և Սևանա լճի ափին գտնվող տների տերերը։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ջրօգտագործողների ընկերությունները, որոնք թեև դեբիտորական պարտքեր ունեն, սակայն նրանց ղեկավարները թանկարժեք ավտոմեքենաներ են վարում, և մտադիր են պարտքերը մարել Սևանի հաշվին։

Վարդանյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ խողովակների մաշվածության պատճառով ջրի կորուստը կազմում է 50%, այդպիսով, Սևանի ջրի կեսը կորցնելու ենք։

Ավելի վաղ` հուլիսի 4-ին, ՀՀ գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, փոփոխությունների օրինագիծը ներկայացնելով, հայտարարեց, որ Սևանից լրացուցիչ ջրառի իրականացումը կոչված է լուծելու 130 հազար գյուղատնտեսությունների ոռոգման հարցը և չպետք է բացասաբար անդրադառնա լճի էկոլոգիայի վրա, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում ջրի մակարդակը լճում ավելացել է 24 սմ–ով։ Նրա գնահատականների համաձայն` ջրառից հետո ջրի մակարդակը կնվազի 8 սմ–ով։

Русская версия

Լրահոս
0