«Բնության մեջ, ընդհանրապես, վարչական ռեսուրսի չարաշահման երևույթ գոյություն ունի՞, թե՞ դա միայն մութ ուժերի չար երևակայության և դավադրությունների արդյունք է»,- ԱԺ-ում անցած տարվա գործունեության մասին հիմնական զեկուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ձեր նկարագրած վարչական ռեսուրսի չարաշահումը նման է կատվի, որին ոնց շպրտում ես, էլի կանգնում է ոտքերի վրա»:
Նիկոլ Փաշինյանը հիշել է Սովետական Միության մի հայտնի խոսք. «Սովետական Միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Սովետական Միությունում սեքս չկա: Հիմա, ձեր ասածով, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական ռեսուրսի չարաշահում չկա, ընտրակաշառք չկա»:
Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։