00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկային չարիք. «սև ցուցակը» և Հայաստանի արժութային վարկերը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցДоллары США
Доллары США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում «վարկի տակ» արտահայտությունը հայտնի է բոլորին և հասկանալի է` ինչու. բանկից փոխառություն անելուն մարդկանց դրդում է անելանելիությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Վարկավորումը Հայաստանում դժվար է զարգացած անվանել, և դա արգելակում է երկրի տնտեսության զարգացումը։ Համակարգն այնպես է կազմված, որ հաճախ մարդկանց «թալանում են», ընդ որում` հիմնվելով օրենքի վրա։

Չվճարված վարկերի մասին տխուր պատմությունները Հայաստանի համար վաղուց սովորական են դարձել։ Մարդիկ, որոնք չգիտեն որտեղից մեծ գումար վերցնել, դիմում են միակ միջոցին` բանկային վարկերին։ Բայց միշտ չէ, որ լավ գովազդված «ֆինանսական շտապօգնությունը» փոխառուների վրա էժան է նստում։

«Սև ցուցակ»

Հայաստանի քաղաքացի Շանթ Վարդանյանին վարկ չեն տրամադրում։ Արդեն մեկ տարի է՝ նա «սև ցուցակում» է։ Վարդանյանն այդ ցուցակում հայտնվել է, ինչպես  խոստովանում է, ոչ թե իր մեղքով, այլ բարեկամների ֆինանսական «դանդաղաշարժության» պատճառով, որոնք նրա անունով վարկ էին վերցրել։ Ժամանակ առ ժամանակ նրանք ուշացնում էին մուծումները, ինչը և ազդել է Շանթի վարկային պատմության վրա։ Նա բանկերի «սև ցուցակում» է հայտնվել և մոտակա ժամանակներում իրավիճակը դժվար թե փոխվի։

«Ինձ վարկ չեն տալիս ոչ մի բանկում, նույնիսկ՝ փոքր։ Գումար փոխառելու համար պետք է դիմեմ այն սխեմային, որն ինձ դժվար կացության մեջ դրեց, այսինքն` ստիպված եմ վարկ վերցնել մտերիմներիս անունով»,– ասում է Շանթը։

ГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА - Sputnik Արմենիա
Խոստումներ և իրականություն. ՀՀ տնտեսական աճի 17 տարվա վերելքներն ու անկումները

Բանկերը ժխտում են, որ «սև ցուցակներ» գոյություն ունեն` պնդելով, որ ամեն մի հաճախորդի վարկային պատմությունն անհատական կերպով է դիտարկվում։ Քաղաքացիների վարկային պատմությունները պահվում են «ԱՐԿԱ» վարկային բյուրոյում։ Քաղաքացու կամ բանկի հարցումով (քաղաքացու համաձայնության դեպքում) Բյուրոն տրամադրում է վերջին հինգ տարվա վարկային պատմությունը։

Կենտրոնական բանկի և «ԱՐԿԱ» բյուրոյի ներկայացուցիչների խոսքով` պատմությունը «մաքրելու» համար պետք է վճարել բոլոր պարտքերը և հետևել վարկային մարումների ժամանակացույցին։

Մարդկանց մեծամասնության համար դա համոզիչ չի հնչում։ «Սև ցուցակի» մասին պատկերացումներն արմատավորվել են նրանց գիտակցության մեջ։ Նախորդ պարտքերի մարումն ու ընթացիկ վարկի մարումները ժամանակին կատարելը, միևնույնն է, չօգնեցին Շանթ Վարդանյանին. իր անունով վարկ նրան չեն տրամադրում։

«Շատ վատ» վարկային պատմություն ունեցող մարդկանց (այնպիսի, որ նրանց ցանկացած բանկ կմերժի) քանակի մասին տեղեկություն չկա։ Բայց հայկական Կենտրոնական բանկի 2017 թվականի մայիսի տվյալներով` տրամադրված վարկերի մոտ 6,45%-ը «չաշխատող ակտիվներ են»։ Ամենամեծ մասը` 1,24%, կազմում են սպառողական վարկերը։

Բանկերը ցանկանում են արժույթային ռիսկերը դնել քաղաքացիների ուսերին

Հայաստանի բանկային համակարգի ևս մի մեծ խնդիր է արժույթով վարկերի տրամադրումը։ Մեծածավալ խնդիրներին մատնացույց է անում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ 2017 թվականի մայիսի տվյալներով` Հայաստանի բանկերը վարկեր են տրամադրել 2 տրիլիոն 480 միլիարդ դրամի, որից 1 տրիլիոն 546 միլիարդը` օտար արժույթով։

«Բանկերը չեն ցանկանում կոնվերսիայի ենթարկել միջազգային կառույցներից վերցրած գումարները և իրենց վրա վերցնել ռիսկեր, որոնք կախված են արժույթի փոխարժեքի հետ, դրա համար փոխանցում են այն քաղաքացիներին և կազմակերպություններին»,– ասաց Խաչատրյանը` ընդգծելով, որ նա կողմ է դոլարային վարկերն աստիճանաբար դրամային դարձնելուն։ Դա, նրա կարծիքով, կվկայի համակարգի առողջացման մասին, և ինչքան էլ տարօրինակ է, կոռուպցիայի նվազեցման մասին։

Տնտեսագետը պարզաբանում է` Հայաստանի ներքին շուկայում արժույթի ծավալի կրճատումը կբարդացնի արժույթով կապիտալի դուրս հանելու գործընթացը։ Արժույթ առնելու հնարավորությունը նա առաջարկում է թողնել արտասահմանյան ճանապարհորդությունների և արտաքին առևտրի համար։

Բայց դա արդեն ապագայի հարց է։ Հիմա սովորական քաղաքացիներին, որոնք փորձում են խաղալ արժույթի փոխարժեքի վրա, տնտեսագետն առաջարկում է վարկ վերցնել այն արժույթով, որով նա եկամուտ է ստանում։

Ամենախնդրահարույց վարկերը

Վարկերի բարձր տոկոսադրույքները խանգարում են բանկային սեկտորի զարգացմանը և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացմանը, սակայն բանկերը «մեծ ռիսկերից» են բողոքում։

Հասարակության «ցավոտ տեղը» բժշկական ծառայությունների համար տրվող վարկերն են։ Հիվանդի բարեկամները, հաճախ, այլ ելք չունեն։

Դրանցից հետո գալիս են սպառողական վարկերը. դրանք ամենաթանկերից են։ Մարդիկ, տնտեսագետի խոսքով, հաճախ զղջում են իրենց որոշման մասին, քանի որ եկամուտը, որպես կանոն, տարին 24%–ով չի աճում (մոտավորապես, այսպիսի տոկոսադրույքով են տրամադրվում սպառողական վարկերը)։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բագրատ Ասատրյան. «Ներդրումներ կլինեն, բայց ոչ զգալի»

Լրիվ առանձին պատմություն է հիփոթեկային վարկը, որի տրամադրումը կապված է բազմաթիվ սահմանափակումների հետ, առաջին հերթին, բարձր կանխավճարի հետ` 30%։

Վիլեն Խաչատրյանի խոսքով` 2017 թվականի մայիսին տված վարկերի ընդհանուր գումարից (2 տրիլիոն 480 միլիարդ դրամ) տնային տնտեսության համար տրված վարկերը մոտ մեկ երրորդն են կազմում` 803 միլիարդ դրամ։ Ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է մոտ 5 միլիարդ դրամ` ՀՆԱ–ի կեսը։

Բոլոր այս գործոնները հասարակության մեջ անվստահություն են առաջացնում բանկային համակարգի հանդեպ` արմատավորելով այն միտքը, որ պետք է հնարավորինս հեռու մնալ վարկերից։ Մարդիկ փորձում են պարտք անել բարեկամներից ու ընկերներից, բարեկամների ընկերներից և ընկերների բարեկամներից, իսկ վարկ վերցնելուն դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Русская версия

Լրահոս
0