Մեր նկարահանող խումբն այցելելու և կայքի ընթերցողներին է ներկայացնելու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում ու դժվարամատչելի վայրերում թաքնված բնության իրական գեղեցկությունը։
Մեր առաջին այցը «Խոսրովի անտառ» արգելոցն է։
3 ուղեփակոցից այն կողմ թաքնված Խոսրով Կոտակ արքայի հիմնած անտառը մեր առջև բացեց իր գաղտնիքները` կանաչի մեջ ընկած երկնագույն հայելու երկու փոքրիկ կտորներ, վայրի խոզին հետապնդող գայլի հետքեր ու բեզոարյան այծեր։