Լիլիթ Հարությունյան, Sputnik.
Համացանցում հրապարակված տեսանյութը հենց այդ մասին է: 7 րոպեանոց ֆիլմը ստեղծվել է պատմաբան և հնագույն քաղաքակրութությունների անկախ փորձագետ Յուրի Սարգսյանի ուսումնասիրությունների հիման վրա, ֆիլմի ռեժիսորն է Վահան Ստեփանյանը:
Ֆիլմից մենք տեղեկանում ենք, որ ըստ Յակուտիայի օլոնխոների (հնագույն էպիկական ավանդազրույց) համաձայն՝ աշխարհը ստեղծել են սպիտակ արարիչ աստվածները` «Hayi»-ները: Հունարեն «Haya», «Aya» բառերը նշանակում են «սուրբ», «աստվածային»: Բոլորին հայտնի Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը բառացիորեն նշանակում է «Սուրբ Սոֆիայի տաճար»:
Եբրայերեն այդ բառը նշանակում է «ապրել», «լինել», «գոյություն ունենալ»: «Haya»-ն հրեաների գաղտնի կաբալիստական ուսմունքում հոգու ամենաբարձր մակարդակն է… Ֆիլմում նման վկայություններ շատ կան:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հետազոտող Յուրի Սարգսյանը հայտնեց, որ այդ տեսանյութն ավելի ընդարձակ ու ծավալուն նախագծի նախաբանն է:
«Այստեղ միայն հարցեր են դրված, սակայն տրված չեն դրանց պատասխանները: Մենք նախատեսում ենք ֆիլմ նկարահանել, որտեղ կներկայացնենք ծավալուն և լուրջ ուսումնասիրության արդյունքները: Սա ծանուցման պես մի բան է, որի միջոցով մենք ցանկանում էինք հասկանալ, թե այն ինչ արձագանք կունենա», — ասաց նա:
Տեսանյութի գաղափարի հեղինակը Սարգսյանն է: Նա արդեն ավելի քան 7 տարի է՝ ուսումնասիրում է հնագույն քաղաքակրթությունների՝ հայ ժողովրդի և հայկակն պետության մասին վկայությունները: Խոստովանում է, որ «Haya» արմատը սկսել է ուսումնասիրել պատահաբար և մի շարք զարմանալի բացահայտումներ արել:
Այս բառի բացահայտումն, ըստ նրա, անհրաժեշտ է ինչպես մեզ` հայերիս, այնպես էլ աշխարհի համար:
««Haya» արմատի տարածվածությունը աշխարհագրական ու կրոնական սահմաններ չի ճանաչում: Այդ պատճառով կարծում եմ, որ ոչ միայն մեզ համար է կարևոր հասկանալ և գտնել դրա իրական և խորքային իմաստի բանալին»,- ասում է նա:
Սարգսյանի գրքերի հիման վրա արդեն իսկ մի քանի սիրողական կարճ ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում աղմուկ բարձրացրած «Արարչի մոռացված անունը» ժապավենը, որը ռուսերեն է թողարկվել: Sputnik Արմենիան հետևելու է հայ գիտնականների ուսումնասիրություններին: