00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Բաքուն սրացման է գնում, երբ հայտնվում է սկանդալի կիզակետում

© AFP 2024 / KAREN MINASYAN / AFPГород Степанакерт. Нагорный Карабах
Город Степанакерт. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղի ստատուս-քվոն Ադրբեջանին զրկում է բանակցային գործընթացի վրա ունեցած ազդեցությունից, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ղարաբաղում իրավիճակի հերթական սրացումով Ադրբեջանը փորձում է դիվանագիտական ծածկի ներքո շեղել ուշադրությունը զենքի ապօրինի ներկրման հետ կապված սկանդալից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակի և Ղարաբաղում շփման գծի երկայնքով բռնության աճի միջև որոշակի օրինաչափություն կա։

«Ամեն անգամ, երբ այդ երկրի իշխանությունները հայտնվում են սկանդալի կենտրոնում, Ադրբեջանը դիվերսիայի է դիմում: Բավական է հիշել Պանամայի սկանդալն ու 2016 թվականի ապրիլին Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունները», — ասաց Սարգսյանը:

Մի քանի օր առաջ բուլղարական «Տրուդ» թերթում փաստաթղթեր էին հայտնվել, որոնք վկայում էին, որ «Մետաքսե ճանապարհ» ադրբեջանական ավիաընկերությունը օգտագործվում է ամբողջ աշխարհով մեկ ահաբեկիչներին զենք մատակարարելու նպատակով, այդ թվում՝ «Իսլամական պետությանը»՝ դիվանագիտական անձեռնմխելիության քողարկմամբ։

Боевики Аль-Каиды в Ираке - Sputnik Արմենիա
Հայաստանը փաստաթղթեր ունի Ադրբեջանի միջոցով ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին

Փորձագետը համոզված է, որ հենց այս տրամաբանությամբ էլ պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումը,: Խոշոր սկանդալի կենտրոնում հայտնված Ադրբեջանի իշխանությունները որոշել են հերթական սադրիչ գործողությունների դիմել Ղարաբաղում:

Սարգսյանի կարծիքով` Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անտեսումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հակամարտությունը թողնել սառեցված վիճակում:

«Եթե միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմները կիրառվեն շփման գծի ողջ երկայնքով, ապա տեղեկությունն այն մասին, որ հենց պաշտոնական Բաքուն է դիմում ագրեսիայի, լիարժեք հասանելի կլինի միջազգային հանրությանը», — ասաց նա:

Սարգսյանն անդրադարձավ նաև Մինսկի խմբի անհասցե հայտարարություններին։

«Պետք չէ Մինսկի խումբը դիտարկել որպես ինչ-որ պատժիչ մարմին: Նրա առաքելությունը կողմերի համար ընդունելի փոխզիջման տարբերակ գտնելն է», — նշեց քաղաքագետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն նախորդ տարվա ապրիլյան ռազմական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում կիրառել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ՝ հարվածի թիրախ դարձնելով այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնագծերը: Վերոնշյալ հրթիռային կայանքները տեղակայելով Ալխանլու գյուղի մերձակա տարածքում, իր սովորության համաձայն, ադրբեջանական զինուժը պատսպարվել է խաղաղ բնակչության թիկունքում՝ վերջինիս օգտագործելով որպես կենդանի վահան՝ այդ կերպ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը: Օգտվելով պաշտպանվելու իր լիարժեք իրավունքից, հակառակորդի՝ խաղաղ բնակավայրին մերձակա տարածքում տեղակայված կրակակետը լռեցնելու համար, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների: Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

Ադրբեջանի սադրիչ գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու քաղաքացիական անձ է մահացել, որոնցից մեկը` երկու տարեկան երեխա:

Լրահոս
0