00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմության արխիվ. Լեռնային Ղարաբաղը 1921 թվականի առաջին կեսին

© russia-armeniaГород Шуши. На первом плане здание театра Хандамиряна, на втором - церковь Казанчецоц. Начало XX века
Город Шуши. На первом плане здание театра Хандамиряна, на втором - церковь Казанчецоц. Начало XX века - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմի` 1921 թվականի հունիսի պաշտոնական հայտարարությունը:

Շուտով արդեն մեկ դար է, ինչ մեր տարածաշրջանում առկա է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Կարծում ենք` բոլորի համար այսօր պետք է հասկանալի լինի, որ այս հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը այլընտրանք չունի և չի կարող ունենալ: Հետաքրքիր է տեղեկանալ, թե ինչպիսին է եղել Լեռնային Ղարաբաղի՝ հայ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությամբ բնակեցված այդ երկրամասի կարգավիճակը Հայաստանի խորհրդայնացման առաջին մի քանի ամիսների ընթացքում՝ 1921 թվականի առաջին կեսին:

Հայաստանի Ազգային գրադարանի ֆոնդերում պահվում է մի ուշագրավ հրապարակում՝ դա 1921 թվականի հունիս ամսին Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (նախարարության) կողմից տպագրված «Բյուլլետենն» է: Այդ ժողովածուում այլ իրավական ակտերի հետ մեկտեղ հրապարակված է մի հայտարարության տեքստ, որով Լեռնային Ղարաբաղը փաստացի Խորհրդային Հայաստանի անբաժան մասն է հայտարարվում:

© Национальный архивԽորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս
Документы Национального архива о статусе Нагорного Карабаха - Sputnik Արմենիա
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս

Ստորև ներկայացնենք այդ հրապարակումն ամբողջությամբ. «Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան պաշտօնական յայտարարութեան հիման վրա, Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի և Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութիւնով, Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»: (Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Արտաքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատի Ինֆօրմասիոն Բաժին, Բիւլլետեն Ա., էջ 13, Երեւան, Յունիս, 1921 թ.):

© Национальный архивԽորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան - Sputnik Արմենիա
1/2
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան
© Национальный архивԽորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան - Sputnik Արմենիա
2/2
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան
1/2
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան
2/2
Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բյուլլետեն», 1921 թ., հունիս: Հայաստանի Ազգային գրադարան

Այդ ամենի նախապատմությունն այսպիսին է եղել: Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը, հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ ու Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև մինչ այդ կնքված համաձայնագիրը, 1921 թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանելի մասը: Դրան հետևում է նաև Խորհրդային Հայաստանի կառավարության նույնատիպի հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ներառելու վերաբերյալ: Նշենք, որ Հայաստանի կառավարության ընդունած հռչակագրի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնական մամուլում: Այս ամենը փաստում է, որ Հայաստանի խորհրդայնացման առաջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում երկու հարևան հանրապետությունների միջև փաստացի առկա է եղել կոնսենսուս, և Լեռնային Ղարաբաղը հռչակվել է որպես Խորհրդային Հայաստանի անբաժան մաս:

Լրահոս
0