00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերբերտ Զալբերի. «շարունակելու եմ հետևել զարգացումներին Հարավային Կովկասում »

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցЕвросоюз
Евросоюз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրել է հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Բաքվի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Հայաստանը երբեք չի հրաժարվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումներից

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն, խոչընդոտելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և հակառակ համանախագահ երկրների և միջազգային հանրության հորդորների և կոչերի, շարունակում է խորացնել թշնամական և այլատյացության քարոզչությունը, միտումնավոր սադրանքներ կազմակերպել, ինչի հետևանքով միայն անցյալ ամսվա ընթացքում Արցախի բանակի չորս զինծառայողներ զոհվեցին։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը, խորը մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումն է, և ԵՄ-ն անվերապահորեն սատարում է այս նպատակով եռանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Դեսպան Զալբերը կարևորեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարումը։

Հերբերտ Զալբերը տեղեկացրեց, որ ավարտվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունը՝ ընդգծելով, որ շարունակելու է ուշադրությամբ հետևել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում դեսպան Զալբերի գործունեությունը և հաջողություն մաղթեց նրան իր հետագա աշխատանքում։

Լրահոս
0