ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պաշտոնապես դարձել է Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստ: Այս մասին նշված է ակումբի պաշտոնական կայքում:
24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Նախորդ մրցաշրջանում Հարոյանը հանդես է եկել իրանյան «Փադիդե» ակումբում և մասնակցել 25 հանդիպման:
© armsportՎարազդատ Հարոյան
Վարազդատ Հարոյան
© armsport
«Ուրալի» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: