00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

22 տարում 3 անգամ ընդունված ու մեկ անգամ տապալված սահմանադրությունը

© Sputnik / Aram NersesyanКонституция Советского Союза. 1933г.
Конституция Советского Союза. 1933г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1995թ–ին ընդունված ՀՀ սահմանադրությունը հետագա 22 տարվա ընթացքում հասցրել է 2 անգամ փոփոխվել։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայր օրենքի վերջին փոփոխությունները` մասնագետների մեկնաբանմամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. «Տվեք ինձ 10 մլն դոլար և ես կտապալեմ սահմանադրության ցանկացած ուղղման ընդունումը»,- ժամանակին ասել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։

Հայաստանի Հանրապետությունը գոյության 26 տարվա ընթացքում 3 անգամ սահմանադրական հանրաքվեն անցկացրել է անխափան և միայն մեկ անգամ տապալել այն։

Конституция - Sputnik Արմենիա
Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է

1995թ.-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը փոփոխելու առաջին կարիքն ի հայտ եկավ 2003թ-ին` այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրոպայի խորհրդին։ Սա հենց այն եզակի դեպքն էր, երբ փոփոխությունների նախագիծը չընդունվեց:

2003-ի Սահմանադրական հանրաքվեն համընկավ խորհրդարանական ընտրությունների հետ, և, թերևս, հենց այդ պատճառով էլ առջարկվող փոփոխություններն անտեսվեցին ընդդիմադիր ուժերի կողմից։ Իրականում, սակայն, այդ նախագծով Հայաստանի` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ եվրոպական կառույցների ճնշմամբ պատրաստ էր հրաժարվել իր միանձնյա իշխանության որոշ մասից։ Առաջարկվող փոփոխությունների նախագիծը միտված էր հավասարակշռելու իշխանության ճյուղերի լիազորությունները։ 1995-ին ընդունված Սահմանադրությամբ կառավարություն ձևավորելու լիազորությունը վորապահված էր ՀՀ նախագահին, իսկ ԱԺ-ն միայն հաստատում էր կառավարության ծրագիրը։

2003-ին ընտրողների դատին ներկայացված նախագծով առաջարկվում էր հետևյալ կարգը՝ եթե խորհրդարանը չէր ընդունում նախագահի առաջարկած կառավարության կազմը, իրավունք էր ստանում ինքնուրույն ընտրել վարչապետին, որի հետ նախագահը ստիպված կլինի հաշվի նստել։ Մինչդեռ գործող Սահմանադրությամբ նախագահը ցանկացած պահի իրավունք ուներ ցրել Ազգային ժողովը։ Բացի այդ, 1995-ի սահմանադրությամբ նախագահն էր հանդիսանում երկրի անվտանգության ու դատական համակարգի անկախության երաշխավորը։ Առաջարկվող նախագիծն այդ լիազորությունները վերապահում էր հենց Սահմանադրությանը։ 2003-ին, փաստորեն, Քոչարյանը պատրաստ էր հրաժարվել իր լիազորությունների մի մասից, բայց հանրաքվեն տապալվեց։

Սահմանադրության փոփոխությունների երկրորդ նախագիծը հանրաքվեի դրվեց և ընդունվեց 2005թ-ին։

Իսկ երրորդ ու առայժմ վերջին փոփոխությունը կատարվեց 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։

Այս փոփոխությունները փորձագետներից ոմանք հակված են ոչ թե փոփոխություն, այլ նոր Սահմանադրություն որակել, քանի որ դրանով Հայաստանը նախագահականից անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանն էական նշանակություն չի տալիս այն հանգամանքին, թե ինչպես կորակվի սահմանադրական փոփոխությունը։ Նրա համոզմամբ` ավելի կարևոր է, թե ուր կտանի այն։

«Եթե մենք սահմանադրության մեջ փոփոխություններ ենք կատարում այն դեպքում, երբ դրանում թերի կողմեր կան, այսինքն՝ որոշակի խնդիրներ, բացթողումներ, այս դեպքում մենք պարզապես փոփոխություններ ենք անում։ Իսկ ուղղումներ անելը նշանակում է, որ պետականության և հասարակության մոդելը ճիշտ չի եղել, և հիմա մենք ուղղում ենք, փորձում ենք ճիշտը սահմանել»,- ասում է Այվազյանը։

Այս տեսակետից շուրջ 10 տարին մեկ անգամ սահմանադրական հանրաքվե անցկացնելը, Վարդան Այվազյանի դիտարկմամբ, ավելի շատ լրացմանն է ուղղված եղել, քան ուղղումներին։

Իսկ եթե սահմանադրական իրավունքի նորմերը այդ տարիներին լիարժեք չեն գործել, դա արդեն, սահմանադրագետի խոսքով, ոչ թե սահմանադրության, այլ հասարակության մեղքն է։

«Այսինքն` սահմանադրությունն, իհարկե, այս 10 տարվա փոփոխությունների առումով էվոլյուցիոն զարգացում է ապրել դեպի ժողովրդավարություն, դեպի պետականության ավելի համարժեք մոդելի, բայց դարձյալ պետք է ցավով նշեմ, որ մոռանում ենք սահմանադրության որակը զարգացնելուն զուգահեռ բարձրացնել մեր սեփական որակը, սա է ամբողջ խնդիրը», — նշեց մասնագետը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի համոզմամբ էլ սահմանադրական երկիր դառնալու համար Հայաստանին խանգարում է ոչ թե սահմանադրությունը, այլ երկրի զարգացման տեսլականի նկատմամբ հասարակության հակասական պատկերացումները։

«Չնայած դրան՝ զարգացումներն ամեն դեպքում դրական ուղղությամբ են ընթանում: Ժողովուրդն իր իրավունքների պաշտպանության համար ավելի ինտենսիվ է սկսել դիմել դատական համակարգին»,- ասում է Խալաթյանը։

Ի՞նչ կտա Արցախին նոր Սահմանադրությունը - Sputnik Արմենիա
Ի՞նչ կտա Արցախին նոր Սահմանադրությունը

Ինչ վերաբերում է սահմանադրական վերջին փոփոխություններից հետո ընդունված գլխավոր օրենքի վերջնական տարբերակին, այն, Արտաշես Խալաթյանի համոզմամբ, ժողովրդական երկիր կառուցելու հնարավորություն տալիս է։ 

«Այս պարագայում քաղաքական իշխանությունը չի վերապահվի միայն հաղթող քաղաքական ուժին, և ընդդիմությունը հնարավորություն կունենա ներազդել պետության համար կարևոր որոշումների վրա»,-ասաց նա:

Սահմանադրական վերջին փոփոխություններով ընդունված դրույթներից մի քանիսը դեռ իրավական ուժ չեն ստացել։ Դրանք ուժի մեջ կմտնեն 2018թ-ի մարտին, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները:

Այդ ժամանակ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ նոր նախագահին կընտրի ոչ թե ՀՀ քաղաքացին, այլ` Ազգային ժողովը։

2018թ.-ին ՀՀ նոր վարչապետին ևս կընտրի խորհրդարանական մեծամասնությունը։

Русская версия

Լրահոս
0