00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակարյանն իրանցի գործարարներին առաջարկել է գործակցել բարձր որակով ու մատչելի գներով

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցпредприятие Ростсельмаш
предприятие Ростсельмаш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է իրանցի գործարարներին, նրանց հետ քննարկել գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի–Sputnik. Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ագրոտեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մեր այցի նպատակն է՝ գործարար կապեր հաստատել տեղական արտադրողների հետ իրանական ագրոտեխնիկայի մատակարարման և նորագույն տեխնոլոգիաների ներմուծման նպատակով, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կիրառվող տեխնիկային և հարակից սարքավորումներին, դրանց հզորություններին»,- ասել է ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթին:

Фестивале сельской жизни в Ереване - Sputnik Արմենիա
Քայլեր՝ ուղղված օրգանական գյուղատնտեսության զարգացմանը

Ռոբերտ Մակարյանն հյուրերին առաջարկել է ուսումնասիրել նաև լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունը:

Նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև իրանական ագրոտեխնիկայի նմուշների ներկայացումը հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին, ինչը, Ռոբերտ Մակարյանի համոզմամբ, հնարավորություն կընձեռի հայ ֆերմերներին տեղում ծանոթանալ արտադրանքին:

Որպեսզի իրանական զուսատեխնիկան հայկական շուկայում լինի մրցունակ և ունենա պահանջարկ` Ռոբերտ Մակարյանն ընդգծել է բարձր որակի և մատչելի գների ապահովման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ագրոտեխնիկայի հավաքման համատեղ կենտրոնի ստեղծման հնարավորությունը:

Լրահոս
0