00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եմիշյան. 1988 թվականը Հայաստանի փրկարար ծառայության ստեղծման հիմք հանդիսացավ

© Sputnik / Artak Anushyanземлетрясение 7 декабря 1988 года
землетрясение 7 декабря 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում փրկարար ծառայության ստեղծման հիմք դարձավ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը, կարծում է ԱԻՆ Փրկարար ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. 1988 թվականի երկրաշարժը կարելի է համարել փրկարար ծառայության զարգացման սկզբնակետը, և ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, Spuntik Արմենիայի  հետ հարցազրույցում ասաց ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը։

«Շատ ծանր տարի էր, ազգային ողբերգության տարի։ Այնպես ստացվեց, որ միայն այդ տարվանից հետո մեզ մոտ սկսեցին փրկարար ուժեր ստեղծել, փրկարարների պատրաստել։ Սկզբում կամավոր ջոկատներ էին, հետո պետությունը սկսեց զբաղվել փրկարար ուժերի ստեղծմամբ։ Հիմա Հայաստանում հզոր փրկարար ծառայություն է գործում», – ասաց Եմիշյանը։

Նրա խոսքով` հայ փրկարարները միջազգային «INSARAK» ատեստավորումն են անցել, հետո` ՄԱԿ–ի ատեստավորում, և միայն դրանից հետո են նրանք համապատասխան վկայագրեր ստացել։

Փրկարար ծառայության պետը նշեց, որ Հայաստանը մասնակցել է Թուրքիայի մարդասիրական առաքելություններին (1999-2000 թվականներին ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին), Իրանում (Բամ քաղաք, 2003 թվական), Ռուսաստանում (2011 թվականի անտառային հրդեհների ժամանակ), նաև այլ երկրների մարդասիրական գործողություններին։ Այսպես` Սիրիա ուղարկվող մարդասիրական  օգնությունը նույնպես իրականացվում է Հայաստանի փրկարար ծառայության միջոցով։

МЧС Армении - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրեժ Գաբրիելյան. «Փրկարար լինելը կոչում է»

«Պատրա՞ստ ենք մենք արդյոք բնական աղետներին։ Վատ է, որ մարդկանց հիշողությունը կարճ է։ Օրինակ, շատ ընկերությունները բավարար գումարներ չունեն սեյսմակայուն շենքեր և տներ կառուցելու համար», – նշեց Եմիշյանը։

Մեր զրուցակիցը որպես օրինակ հիշեց Ճապոնիան, որտեղ հաճախ են բնական աղետներ գրանցվում։ Նրա խոսքով` այդ երկրում անցկացվում է ոչ միայն տեսական, այլ գործնական ուսուցում։ Այսինքն` ճապոնացիներին մանկուց սովորեցնում են պատրաստ լինել բնական աղետներին։ Մենք ճապոնացիներից սովորելու բան ունենք։

«Ուսուցումը ոչ միայն ԱԻՆ–ի խնդիրն է։ Երեխաները դպրոցներից, բուհերից պետք է համապատասխան գիտելիքներ ստանան։ Աղետների պատրաստ երկիրը, առաջին հերթին, աղետի պատրաստ քաղաքացիներն են։ Հենց դրա համար պետք է մարդկանց մտածողությունը փոխել։ Իսկ ուսումնական ձեռնարկները պետք է երեխաների մոտ հետարքրքություն առաջացնեն, պետք չէ պարտադրել այն, ինչ նրանց դուր չի գալիս», – ասաց Եմիշյանը։

Նրա խոսքով` մենք երիտասարդ մասնագետներ շատ ունենք, որոնցից շատերն իսկապես բարձրակարգ մասնագետներ են։

Русская версия

Լրահոս
0