ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Ըստ նախնական տեղեկության՝ այրվում է 300 քմ տարածք:
Դեպքի վայրում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: