00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոս Անջելեսի հայտնի հայուհին կամ հայ տղամարդն ու քյաբաբը

© Личный архивБлюда Люси-Фишер Карапетян
Блюда Люси-Фишер Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուսի Ֆիշեր-Կարապետյանը Միացյալ Նահանգներ մեկնեց ամուսնու հետ մեղրամիս անցկացնելու և, ըստ երևույթին, ամիսը շատ քաղցր ստացվեց, որովհետև այն ձգվեց ու դարձավ 27 տարի։

Ամալյա Պապյան, Sputnik.

Լուսի Ֆիշեր-Կարապետյանը 27 տարվա ընթացքում լուրջ հաջողությունների հասավ ԱՄՆ-ում, իսկ հաջողության հասնելու համար «գործի դրեց» նպատակասլացությունն ու կրեատիվ միտքը։

Սկզբում ամուսինները սուպերմարկետ գնեցին, որն ուներ նաև պատրաստի սննդի բաժին։ Աշխատանքի ընթացքում Լուսիի մոտ խոհարարությամբ զբաղվելու միտք հղացավ։ Հայկական մաքսիմալիզմը և նպատակասլացությունը 24-ամյա կնոջը ստիպեցին ընդունվել ֆրանսիական «Le Cordon Bleu» խոհարարական համալսարան, որը լավագույնն է համարվում աշխարհում։ Այստեղից Լուսիի համար բացահայտվեց խոհարարական աշխարհը, որն անհայտ էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ավարտած ամուսինների համար։

«Մենք բացեցինք հայկական խոհանոց, ապա` ռուսական, մատուցում էինք շատ տարբեր ուտեստներ։ Մեզ մոտ աշխատում էին բարձրակարգ խոհարարներ, սակայն սա նույնպես ինձ չբավարարեց»,- անկեղծանում է Լուսին։

Շեֆ Լուսին սկսեց ստեղծագործել գաստրոնոմիայի աշխարհում` ստեղծելով հեղինակային ուտեստներ։ Ըստ նրա` շեֆ խոհարար նշանակում է անվերջ կատարելագործում և կրեատիվ միտք։

© Личная страница в ФБԼուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
Торты Люси-Фишер Карапетян - Sputnik Արմենիա
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից

Խոհարարությունն անսպառ ստեղծագործելու ասպարեզ է, սակայն կարևոր է իմանալ, որ հրուշակեղենի, թխվածքների պատրաստմանը սա չի վերաբերում։ Թխվածք պատրաստելիս անհրաժեշտ է պահպանել բաղադրատոմսը։ Եթե ուտեստ պատրաստելը գեղանկարչություն է, ապա խմորեղեն պատրաստելը`ճշգրիտ գիտություն։

© Личная страница в ФБԼուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից - Sputnik Արմենիա
1/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
© Личная страница в ФБԼուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից - Sputnik Արմենիա
2/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
© Личный архивԼուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից - Sputnik Արմենիա
3/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
© Личная страница в ФБԼուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից - Sputnik Արմենիա
4/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
1/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
2/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
3/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
4/4
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից

Լուսին արդեն կուտակել է ինտերնացիոնալ խոհարարական գիտելիքների ահռելի պաշար և մտադիր է այն փոխանցել հայ խոհարարներին։

Նահանգներում մեծ ճանաչում վայելող շեֆ Լուսին անզուգական է համարում հայ խոհարարների` ազգային ուտեստներ պատրաստելու հմտությունը, սակայն նույնն ասել չի կարող այլ ազգի ուտեստների պատրաստման հարցում։ Կան բազմազան նրբություններ, որոնք Լուսին պատրաստ է փոխանցել ցանկացողներին։

© Личная страница в ФБԼուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից
Торты Люси-Фишер Карапетян - Sputnik Արմենիա
Լուսի Ֆիշեր–Կարապետյանի պատրաստած ուտեստներից

Ամերիկան բազմազգ երկիր է, հետևապես և առաջարկվող խոհանոցներն են բազմազան, ու այդ առատության մեջ հայ տղամարդիկ անդավաճան են մնում քյաբաբին։ Նույնիսկ կուշտ ուտելուց հետո հարցնում են` իսկ կարո՞ղ է քյաբաբ էլ լինի, ընդ որում` Լոս Անջելեսում քյաբաբի պակաս չկա։

«Եթե այցելուն հայ տղամարդ է, ապա պատրաստվիր քյաբաբ մատուցելուն, եթե հաճախորդը քյաբաբ է պատվիրում, ուրեմն հայ է»,- հումորով նկատում է Լուսի Ֆիշեր-Կարապետյանը։

Հայաստան վերադառնալը միշտ եղել է Լուսիի թաքուն երազանքը, սակայն հայկական սովորույթի համաձայն` վերջին խոսքը ամուսնունն է, որն էլ առայժմ նման մտադրություն չունի։ Լուսիի և նրա դստեր այցելությունները Հայաստան հաճախակին են. արմատները կանչում են։ Անմոռաց են նաև հայաստանյան մրգերի համը։ «Բացարձակ օրգանիկ». դրանք այսպես է բնութագրում աշխարհի պտուղները համտեսած հայուհին։

Լուսիի պնդմամբ` ամերիկյան ծագման մի քանի մրգատեսակ ուտելն ու միաժամանակ անհոգ երեկո ունենալն անհնար է, մինչդեռ հայաստանյան պտուղները նման վտանգ չունեն, որովհետև իսկապես բնական են։

© Sputnik / Aram NersesyanԼուսի Ֆիշեր–Կարապետյան
Люси-Фишер Карапетян - Sputnik Արմենիա
Լուսի Ֆիշեր–Կարապետյան

Շեֆ Լուսիի ռեստորանում հայկական անվանում կրող ուտեստ առայժմ չկա, սակայն այդ միտքը նրան դուր է գալիս, և չի բացառվում, որ շուտով, օրինակ, «Մասիս» անվանում ստացած համբուրգեր ուտեն հոլիվուդյան աստղերը։

Լրահոս
0