00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր ամեն քայլ արվել է, բայց նորածնի կյանքը փրկել չի հաջողվել

© Sputnik / Asatur YesayantsБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մահացել։ Արթիկի ծննդատան տնօրեն Սիմոն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է նորածնի մահվան պատճառի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հունիսի 17-ին Գյումրու «Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոց» տեղափոխելու ճանապարհին նորածին է մահացել:

Ծննդկանը Արթիկի Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոնում հունիսի 16-ի երեկոյան վաղաժամ ծննդաբերել է արական սեռի երեխա: Մայրը երեխայի հետ մանկաբույժի ուղեկցությամբ տեղափոխվել է Գյումրի, սակայն նորածինը ճանապարհին մահացել է: Ծննդկանը եղել է 25-ամյա Անի Աբրահամյանը՝ Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղից: Սա կնոջ առաջին ծննդաբերությունն էր:

«Նորածինը կշռել է 800 գրամ: Հղին խնդիր չի ունեցել։ Միակ խնդիրը եղել է այն, որ ժամանակից շուտ է ծննդաբերել՝ 14 շաբաթ շուտ: Նորածինը եղել է անկենսունակ. թոքերը չեն գործել»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում ասաց Արթիկի ծննդատան տնօրեն Սիմոն Մանուկյանը։

Նա ավելացրեց, որ բժիշկը փորձառու է եղել ու իրենից կախված ամեն ինչ արել է նորածնի կյանքը փրկելու համար։

«Ցավոք, կան պտուղներ, որոնք անկենսունակ են ծնվում։ Պորտալարից անջատվելով` թոքը պետք է կարողանա ինքնուրույն աշխատել, բայց եթե չի աշխատում, ոչինչ հնարավոր չէ անել։ Նույնիսկ Գյումրի տեղափոխելն էր անօգուտ։ Բայց բժիշկը, «ձեռքը փրփուրներին գցելով», փորձել է նորածնի կյանքը փրկել»,- ասաց Մանուկյանը:

Դեպքի առթիվ Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար:

Լրահոս
0