ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik, Անտոն Կուրիլկին․ Մարադոնան Ռուսաստան է եկել «Սովետսկի սպորտ» թերթի և «Ռուսաստանը ֆուտբոլ է սիրում» շարժման հրավերով։
Ինքնաթիռը, որով ժամանել է ֆուտբոլային բունտարարը, վայրէջք է կատարել ուրբաթ ցերեկը։
Երկարատև չվերթից հետո Մարադոնան «Դինամո» մարզադաշտ է գնացել և պատմել լրագրողներին Ռուսաստանում իր պլանների մասին։
Մարադոնան բացահայտել է իր այցի գլխավոր նպատակը։ Պարզվեց, որ նա եկել է Ռուսաստանի հավաքականը գլխավորելու և դրա հետ կապված խնդիրները հարթելու։ «Շատ պլաններ ունեմ ու շատ անելիքներ»,- ոգևորված ասաց ֆուտբոլիստը։
Մարադոնան պատմեց ռուսական ֆուտբոլի գլխավոր խնդրի մասին․ «Ռուս ֆուտբոլիստները թույլ պատրաստվածություն ունեն, բայց նրանք շատ բան են կարող անել։ Խնդիրը մենեջերների մեջ է»։
Կարճ զրույցից հետո Մարադոնան ինքնագրեր թողեց մի քանի գնդակի վրա։ Մեծ ֆուտբոլիստը ոգևորված ստորագրեց սեփական լուսանկարները և ուրախացավ նվերների համար։ Հետո նա մարզադաշտի կառուցմամբ զբաղվող ընկերության աշխատակցուհիներից մեկի հետ իսպաներեն երգեց։
Նախատեսվում էր, որ ֆուտբոլիստը կնայի՝ ինչպես է կառուցվում մարզադաշտը, բայց եղանակը խախտեց պլանները և անձրևի պատճառով էքսկուրսիան չկայացավ։
Ի՞նչ գիտենք Դիեգո Մարադոնայի մասին
Դիեգո Մարադոնան լեգենդար արգենտինական ֆուտբոլիստ է, XX դարի երկրի լավագույն ֆուտբոլիստը։ Մտնում է ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների թոփ-100-ի մեջ։ Ունի «Ոսկե գնդակ»։
Երեք տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ, ինը տարեկանում ներառվել է պատանեկան հավաքականում։ 15 տարեկանում թիմի հիմնական կազմում է հանդս եկել, իսկ 17 տարեկանում եղել է ազգային հավաքականի կազմում։
1997 թվականին 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է խաղացողի կարիերայի ավարտի մասին։
2000 թվականին ինքնակենսագրական գիրք է հրատարակել, որում խոստովանել է, որ թմրամիջոցներ է օգտագործել։
Կարիերայի ավարտից հետո Դիեգո Մարադոնան աշխատել է որպես սպորտային մեկնաբան և մի քանի ազգային ֆուտբոլի հավաքականների մարզիչ է եղել։