ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Գյումրեցիները սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեցին սլովենական «Գորիցայի» հետ խաղում: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռիֆատ Կապիչը:
«Փյունիկը» նույնպես պարտվեց Երևանում կայացած խաղում՝ 1:4:
Բրատիսլավայի «Սլովանի» հետ դիմակայությունում հաշիվը բացեցին հայ ֆուտբոլիստները:
11 մ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Սակայն «Սլովանի» ֆուտբոլիստները կարողացան չորս գնդակ ուղարկել «Փյունիկի» դարպասը: