00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փաստաբաններ. «Արցախի խնդրի լուծումը համադրելի է Կոսովոյի անկախացման գործընթացի հետ»

© Sputnik / Asatur YesayantsЭкспертная группа палаты юристов Армении. Трдат Симонян, Ара Зограбян и Ара Хзмалян
Экспертная группа палаты юристов Армении. Трдат Симонян, Ара Зограбян и Ара Хзмалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի փաստաբանների պալատում ուսումնասիրել են Արցախյան հիմնահարցի միջազգային իրավական փաստարկներն ու նախադեպերը և եզրակացրել` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու անկախության գործընթացը համադրելի է Կոսովոյի անկախացման գործընթացի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որի իրացումն այսօր անհնար է Ադրբեջանի հակահայկական գործողությունների պատճառով։ Միաժամանակ Արցախի անկախության իրավունքը միանգամայն համադրելի է Կոսովոյի անկախացման գործընթացի հետ, որի իրական փաստական հիմքն այն էր, որ երկու ազգերի համատեղ գոյությունն այլևս հնարավոր չէր շարունակել մի պետության կազմում։ Այս եզրակացությանն են հանգել ՀՀ փաստաբանների պալատում ստեղծված փորձագիտական խմբի անդամները, որոնք ուսումնասիրել են Արցախի հիմնահարցի միջազգային իրավական ասպեկտները։

«Ազգը պետք է ինքնորոշվի առանց պետության տարածքից դուրս գալու պահանջ ներկայացնելու, քանի դեռ պետությունն ապահովում է այդ ազգի քաղաքական ներկայացվածությունը և ինքնորոշման իրավունքը պետության կազմում, որպիսիք Ադրբեջանի կողմից ոչ միայն չեն ապահովվել, այլև այդ պետության տարածքում վտանգված է ցանկացած հայի գոյություն»,- ներկայացնելով միջազգային իրավունքի նորմերի և արցախյան խնդրի հակասությունները` նշեց փորձագիտական խմբի ղեկավար Արա Խզմալյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրա Զոհրաբյանն ու Արա Խզմալյանը
Экспертная группа палаты юристов Армении. Ара Зограбян и Ара Хзмалян - Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյանն ու Արա Խզմալյանը

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից միջազգային ատյաններում պարբերաբար վկայակոչվող տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա փորձագիտական խմբի համոզմամբ, այդ սկզբունքն Արցախյան հիմնահարցում պարզապես չի կարող կիրառվել։

«Տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է վկայակոչվել պետությունների միջև հարաբերութուններում, այսինքն` մեկ պետություն պարտավոր է չխախտել մյուս պետության տարածքային ամբողջականությունը։ Իսկ պետության տարածքից ինքնորոշման եղանակով անջատումը չի կարող խախտել այդ սկզբունքը այն պատճառով, որ այդ դեպքում այն պարզապես չի կիրառվում»,- ասաց Խզմալյանը։

Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմի գործողությունների վերլուծությունը աշխատության հեղինակներին թույլ է տվել եզրակացնել, որ կատարվել է միջազգային հանցագործության 3 տեսակ` քաղաքացիական բնակչության և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ ընկած, պատերազմական գործողություններին չմասնակցող զինվորականների սպանություններ, ազգային պատկանելությամբ պայմանավորված խոշտանգումներ և սպանվածների դիակների խեղման դեպքեր։

© Sputnik / Asatur YesayantsԱրա Զոհրաբյան
Ара Зограбян - Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյան

Փորձագիտական խմբի ուսումնասիրություններն ու եզրակացությունները, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով, կատարվել են հրապարակային աղբյուրներում առկա փաստերի հիման վրա։

«Օրինակ` հղումները կատարված են այնպիսի անվիճելի աղբյուրների վրա, ինչպիսին է Ադրբեջանի նախագահի ելույթը, որն այսօր բաց ռեսուրսով համացանցում կա։ Հայատյաց քաղաքականությունը հաստատվում է նաև այդ ելույթներով։ Դասագրքերը, որոնք նույնպես հասանելի են, և որոնցում իբրև պատմական փաստ է նշվում, թե հայերը զավթել են ադրբեջանցիների սրբազան հողերն ու իրենց մայրաքաղաք հռչակել Էրիվանը։ Իսկ ապրիլի 2-ից 9-ն ընկած ժամանակահատվածի հետազոտություններում փորձագիտական խումբն օգտվել է փաստահավաք խմբի վերլուծություններից»,- ասաց Զոհրաբյանը։

Հայ փաստաբանների կատարած ուսումնասիրությունը թարգմանվելու է անգլերեն, ներկայացվելու է բոլոր միջազգային կառույցներին ու ՀՀ քաղաքական ղեկավարությանը` դրանում առկա փաստերը միջազգային հանդիպումների ժամանակ ներկայացնելու համար։

Լրահոս
0