00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–թուրքական հարաբերությունների «բեռլինյան պատը»

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Айкадзор на армяно-турецкой границе
Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–թուրքական սահմանին պատ կառուցելու լուրը ոչ միայն գյուղացիներին է զարմացրել, այլև` պաշտոնական Երևանին։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Թուրքական ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունը նորություն չէր։  Պատ կառուցելու վերաբերյալ պաշտոնական առաջին հաղորդագրությունները հրապարակվել էին դեռ անցյալ տարվա հունվարին։ Բետոնե պատի կառուցման նախաձեռնողը Թուրքիայի քաղաքաշինության նախարարությունն է։ Ենթադրվում է, որ բետոնե պատի բարձրությունը կկազմի 3 մետր, հաստությունը` երկու։

Պաշտոնական այրերի արձագանքը

Առանց այն էլ փակ սահմանին պատ կառուցելու հավանականությունն ու նպատակահարմարությունը մեկնաբանելու խնդրանքով Sputnik Արմենիան դիմեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

Նրա կարծիքով` այս քայլը վկայում է, որ «շինարարը»  հեռու է ժողովրդավարությունից։

«Բոլորի համար ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից պատ կառուցելը չի խոսում ժողովրդավարացման ու հարևանների հետ հարաբերությունների հետ կարգավորելու ցանկության մասին։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Թուրքիան` Էրդողանի գլխավորությամբ, գնում է Ցյուրիխում ձեռք բերված պայմանավորվածությունների ոչ թե կատարման, այլ հերքման ճանապարհով», – ասաց Շարմազանովը։

Նա հիշեցրեց Եվրոպայում, մասնավորապես Բեռլինում պատի կառուցման անհաջող փորձի մասին։

«Պետք է տեղեկացնեմ իմ թուրք գործընկերներին, որ պատերը ուշ թե ուշ քանդվելու են», – ասաց ԱԺ փոխխոսնակը։

Քաղաքական գործչի խոսքով` պատեր կառուցելը հանդուրժողականության մասին չի խոսում։ Թուրքիան մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ իրականացնում է «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը, սակայն ըստ Շարմազանովի` նրանք զրոյի են հասցրել այն հարևանների թիվը, որոնց հետ խնդիր չունեն։

Հասկանալու համար արդյո՞ք Հայաստանն այս թեմայի վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում ստացել է երրորդ երկրների դիվանագիտական ալիքների միջոցով (քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները), մենք դիմեցինք նաև արտգործնախարարություն։

Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Թուրքական պատը մեր փշալարին վնաս չէ….

Գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը կարճ էր. « Ես հեղինակություն չվայելող որևիցե լրատվամիջոցի հրապարակում մեկնաբանելու սովորություն չունեմ»։

Փորձագիտական կարծիք

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Թուրքիայի հավանական գործողություններում հակահայկական ուղղվածություն չի տեսնում։ Նա հիշեցրեց, որ Անկարան որոշել էր հարևանների հետ պատ կառուցել դեռևս շատ տարիներ առաջ։

«Այժմ Թուրքիայի համար առավել արդիական է պատ կառուցել Իրանի, ինչպես նաև Սիրիայի հետ սահմանին, որտեղ ակտիվ շինարարություն է ընթանում։ Եթե այս երկու երկրների հարցում անվտանգության, մաքսանենգության խնդիր կա, ապա Հայաստանի հետ նման խնդիրներ չկան», – ասաց Հովսեփյանը։

Նրա կարծիքով` հարցը պետք է դիտարկել Թուրքիայի անվտանգության և ոչ թե առանձին հայ–թուրքական սահմանի շրջանակում։ Վերոնշյալ վտանգները հաշվի առնելով, ըստ Հովսեփյանի, այդ սահմանն ավելի կայուն և վերահսկվող է։

Թուրքագետը դժվարացավ կանխատեսումներ անել այն մասին, թե երբ է սկսվելու շինարարությունը և որքան կտևի այն։ Նրա կարծիքով` այս քայլը որևէ կերպ ուղղված չէ Հայաստանի դեմ։

Փորձագետը հորդորեց այս հարցը չկապել նաև ադրբեջանա–թուրքական սերտ հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության հետ։

Լրահոս
0