00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. Հայաստանը որակյալ խորհրդարանական դիվանագիտության կարիք ունի

© Sputnik / Asatur YesayantsМигран Акопян
Мигран Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը խորհրդային կառավարման անցման փուլում է գտնվում, և այս գործընթացը կավարտվի 2018 թվականի ապրիլին։ Ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների մոդելավորման համար հատուկ փիլիսոփայություն է հարկավոր, կարծում է պատգամավոր Միհրան Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանում խորհրդարանի դերի բարձրացումը կբերի պատգամավորների՝ արտաքին քաղաքական գործընթացներին մասնակցությանը, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում ասաց Ազգային Ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ ֆոնին կարևորվում է խորհրդականական դիվանագիտությունը։

«Հայաստանը փոքր երկիր է՝ մեծ արտաքին քաղաքականական խնդիրներով։ Հայաստանի նման փոքր պետության համար հնարավոր չէ որևէ խնդիր լուծել առանց խորհրդարանական դիվանագիտության։ Դասական դիվանագիտությունն այս դեպքում քիչ արդյունավետ է»,– ասաց նա։

Նա նշեց, որ եթե ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը, ինչպես հարկն է, ներկայացված լիներ, հիմա Հայաստանը կխուսափեր լուրջ խնդիրներից։

«Պատահական չէ, որ Ադրբեջանն ահռելի միջոցներ է ծախսում ԵԽԽՎ–ում բանաձևեր անցկացնելու համար, որոնք առաջին հայացքից հրամայական բնույթ չեն կրում։ Դրանք խորհրդակցական բանաձևեր են, որոնք Ադրբեջանը փորձում է գործնականում օգտագործել»,– ասաց Հակոբյանը։

Նա հույս ունի, որ երբ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման, կկարողանա լիովին իրականացնել իր դիվանագիտական ներուժը։ Հակոբյանի կարծիքով` դա թույլ կտա գործընթացի մեջ ներգրավել պրոֆեսիոնալ փորձագետների։

© Sputnik / Asatur YesayantsՄիհրան Հակոբյանը և Արամ Սաֆարյանը
Мигран Акопян и Арам Сафарян - Sputnik Արմենիա
Միհրան Հակոբյանը և Արամ Սաֆարյանը

Իր հերթին Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն էլ նշեց, որ թվարկված փորձագետներն ու վերլուծաբանները պետք է հարթակ ունենան որակյալ որոշումներ կայացնելու համար` երկրի քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ։

«Ակնհայտ է, որ հայկական Խորհրդարանի և երկրի հիմնական քաղաքական ուժերի դերը խորհրդարանական համակարգի անցման ընթացքում կտրուկ աճում է»,– հավելեց փորձագետը։

Այս կապակցությամբ Սաֆարյանը կարևորեց արտաքին գործերի նախարարության որոշումների, խորհրդարանական գործառույթների և հանձնաժողովների, պատվիրակությունների համակարգումը, որոնք աշխատում են միջազգային խորհրդարանական հարաբերությունների ուղղությամբ։

Նորընտիր պատգամավորների տարիքը - Sputnik Արմենիա
Քանի՞ «տարեկան» է նորընտիր խորհրդարանը

«Քանի որ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ն աշխատում է հայ–ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ–ում, ԱՊՀ–ում, ԵԱՏՄ–ում հայկական քաղաքականության խորացման ուղղությամբ, ապա մեր մտքերն ու ակնկալիքներն ուղղված են մեր արտաքին քաղաքականության վեկտորի ուղղությամբ»,– նշեց Սաֆարյանը։

Նա առաջարկել է հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ձևաչափում ներառել քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նաև համագործակցման միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի շրջանակում կազմակերպել անկեղծ, անկանխակալ խոսակցություններ հայկական և ռուսական հասարակաքաղաքական մտքի ներկայացուցիչների միջև։

Փորձագետը նաև կարևորում է տնտեսական երկխոսությունը` հայկական տնտեսության մեջ նոր ռուսական ներդրումներ գրավելու համար։

Русская версия

Լրահոս
0