00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յորգանց. երեխաները սիրում են երգերս, որովհետև ես էլ եմ հոգով երեխա

© Sputnik / Asatur YesayantsМартен Йорганц
Мартен Йорганц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայտնի ֆրանսահայ երգիչ ու երգահան Մարթեն Յորգանցը սկսել է երեխաների համար երգեր գրել  80–ականներին` հայրենիք գալուց հետո։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիա մամուլի ակումբում։

© Sputnik / Asatur YesayantsՄարթեն Յորգանց
Мартен Йорганц - Sputnik Արմենիա
Մարթեն Յորգանց

Հայտնի «Ճկույթիկ» և «Այբ, բեն, գիմ» երգերի հեղինակի խոսքով` իր առաջին այցը Հայաստան ճիշտ ժամանակին էր։

«Իմ երգերն արդեն 30 տարի է՝ երգում են, և ես հույս ունեմ, որ ևս 30 տարի երեխաներին երգեր եմ նվիրելու։ Կարևորն այն է, որ հայ երեխաներն այնքան տաղանդավոր են, որ միանգամից կարողանում են անգիր անել երգը։ Ես  եկա Հայաստան 1988 թվականի երկրաշարժից հետո և այստեղ գրված երգերը նվիրեցի երեխաներին։ Ինձ ուրախացնում էին նրանց ժպիտներն ու  անմիջականությունը։ Մինչ այդ ես միայն մեծերի համար էի գրում։ Իմ երգացանկը փոխվեց, ես «Ճկույթիկ» դարձա»,– կատակով նշեց Յորգանցը։

Նա նշեց, որ նրա ստեղծագործությունների հաջողության գլխավոր գաղտնիքը պարզությունն է։

Жора Саркисян и Агустин Песнон - Sputnik Արմենիա
Հայաստանում և Արցախում կիթառի օրեր կանցկացվեն

«Սրանք երգեր են, որոնք ես նրանց լեզվով եմ հորինել, դրանք հոգեհարազատ են երեխաներին… Հոգու խորքում ես դեռ երեխա եմ, չեմ կարողանում մեծանալ։ Իրականում ես դեռ 14 տարեկան էլ չկամ»,– ասաց երաժիշտը։

Հայաստան ամեն մի այցը նոր նախագծեր, նոր երաժշտություն է։

«Հետաքրքիր նախագծեր կան, որոնք մենք ուզում ենք իրականացնել իմ ընկեր Եղիշե Պետրոսյանի հետ… Ես շատ ուրախ եմ նորից Հայաստանում լինելու համար։ Երևանը գեղեցիկ է, ամենուր երիտասարդների եմ տեսնում, բոլորը երջանիկ են թվում»,– ասաց երգահանը` հայտնելով նաև, որ շուտով Հայաստանի քաղաքացու անձնագիր կստանա։

Յորգանցի և «Արձագանք» խմբի հիմնադիր, երգիչ և երգահան Եղիշե Պետրոսյանի միջև ընկերությունը ստեղծվել  է 80–ականներին, երբ արտիստն առաջին անգամ Հայաստան այցելեց։

© Sputnik / Asatur YesayantsՄարթեն Յորգանցն ու Եղիշե Պետրոսյանը
Мартен Йорганц и Егише Петросян - Sputnik Արմենիա
Մարթեն Յորգանցն ու Եղիշե Պետրոսյանը

«Դեմիրճյանի անվան ՄՀՀ–ում համերգների քանակությամբ (86– խմբ.) Մարթեն Յորգանցին դեռ ոչ ոք չի գերազանցել։ Դա նշանակում է, որ ժողովուրդը սիրել է նրան հայրենասիրության, անկեղծության և ուղղամտության համար։ Նա մինչև այժմ վայելում է հանդիսատեսի սերը, և ինչպես նշում է երգահանը, Հայաստանում նա «թթվածին է ստանում»,– իր հերթին նշեց Պետրոսյանը։

Յորգանցի համար հայրենիքը դոպինգ է։ Վերջին անգամ ֆրանսահայ երգահանը Հայաստանում եղել է հինգ տարի առաջ, իսկ այսօր ընկերները նորից մտածում են նոր նախագծերի իրականացման մասին։

«Իհարկե, դրանք մանկական ծրագրեր են լինելու, հետաքրքիր ստարտափներ։ Չենք բացահայտի բոլոր գաղտնիքները, բայց լավ լուրերի սպասեք։ Դա շատ պատասխանատու և աշխատատար փուլ է»,– հավելեց Պետրոսյանը։

Առաջիկայում երաժիշտները մի քանի նոր երգ կձայնագրեն, բայց, ինչպես ասաց Պետրոսյանը, մեծ համերգներ դեռ չեն լինելու։

Մարթեն Յորգանցը Հայաստանում կլինի մինչև հուլիսի 9–ը։

Русская версия

Լրահոս
0