ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին քննարկել են աշնանը Երեւանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպական մի քանի հարցեր, տեղեկացում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիետի պաշտոնական կայքը:
Էյջի Տագուչին տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես են գալու Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձևերի ֆեդերացիաների մարզիկները, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներ.
«Ինչպես գիտենք, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատեիստները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձևի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ կատարելագործվել և հաջող հանդես գալ «Տոկիո-2020»-ում»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը: