00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրադարանավարուհին փայլուն գիտի ավելի քան 7000 գրքի բովանդակությունը

© Sputnik / Marine AvanesyanЦахик Амбарцумян. Изданные по старинному образцу в Венеции книги
Цахик Амбарцумян. Изданные по старинному образцу в Венеции книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում ոչ միայն մասնագիտական, այլև բացառիկ նշանակության հնատիպ գրքեր են պահվում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության գրադարանում մոտ 7400 անուն գիրք է պահվում, հիմնականում` մասնագիտական գրականություն՝ հնագիտություն, ճարտարապետություն, հայագիտություն, պատմություն, ազգագրություն, մշակույթ, լուսանկարչական բացառիկ ալբոմներ, արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող գրքեր։

Այս հարուստ ու արժեքավոր գրադարանի «հնաբնակն» է Ծաղիկ Համբարձումյանը։ Գրադարանավարի փորձառությունը սկսել է դեռևս 1983 թ-ից, 1992-ից աշխատում է ՊՈԱԿ-ի գրադարանում՝ սկզբում առաջատար գրադարանավար՝ վարիչի իրավունքով, ապա` գրադարանավար։ Որքան էլ անհավանական թվա, բայց նա փայլուն գիտի 7000-ից ավելի գրքերից յուրաքանչյուրի բովանդակությունը:

«Մեր գրադարանը ոլորտի ամենահարուստ գրադարանն է, ընդ որում ոչ թե թվաքանակի, այլ բովանդակային առումով։ Իսկապես հրաշալի հավաքածու ունենք, կան ոչ միայն ոլորտի մասնագետների համար բացառիկ նշանակության, այլև նույնիսկ հնատիպ գրքեր՝ տպագրված Վենետիկում»,- ասաց Համբարձումյանը։

25-ամյա գրադարանի հարուստ հավաքածուն սկսվում է 1784, 85, 86 թվականներին Վենետիկում տպագրված Միքայել Չամչյանի «Պատմութիին Հայոց» եռահատորով։ Ավելի քան երկու դար առաջ է լույս տեսել այս երկը, այդ ընթացքում հայ պատմագիտությունը զարգացել է վիթխարի քայլերով, սակայն Չամչյանի պատմագիտական ժառանգությունն իր ուրույն, մնայուն տեղն ունի հայ բազմադարյան պատմագիտության անընդմեջ շղթայում և անուրանալի արժեք՝ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրողների համար։

© Sputnik / Marine Avanesyan«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարան
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարան - Sputnik Արմենիա
1/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարան

2/5

3/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարան
© Sputnik / Marine Avanesyan«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում - Sputnik Արմենիա
4/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում

5/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում
1/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարան
2/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարան
3/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարան
4/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում
5/5
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանում

1985 թ.-ին՝ առաջին հրատարակության 200-ամյա հոբելյանի առթիվ, Երևանում վերատպվել է Չամչյանի «Պատմութիին Հայոց» երկը, բայց գրադարանում հնատիպ օրինակները մինչև այսօր պահվում են։ Սակայն դրանք միակ արժեքավոր գրքերը չեն, Վենետիկի հրատարակություններին հաջորդում են 1800-ականների կեսերից մինչև 1900-ականների սկիզբը Վիեննայում, Երուսաղեմում, Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում, Վաղարշապատում, Կոստանդնուպոլսում և խոշոր տպագրատներ ունեցող այլ քաղաքներում հրատարակված գրքերը։

Հնատիպ գրքերի մասին զրույցը Ծաղիկ Համբարձումյանին ստիպեց վերհիշել մի քանի արժեքավոր օրինակներ, որոնց անուններն առանձնակի հպարտությամբ ու աչքերի փայլով է ընթերցում. Հ. Ղուկաս Ինճիճեան — «Հնախոօսություն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» 1835թ.՝ Վենետիկ, Հովհաննես Շահխաթունյանց —«Ստորագրութիւն Կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գավառացն Արարատայ» 1842թ՝ Վաղարշապատ, Արիստակես Լաստիվերցի — «Պատմութիւն» 1844թ.՝ Վենետիկ, Վակներ «Ճանապարհորդութիւն ի Հայաստան» 1851 թ.՝ Վիեննա, Գաթըրճեան Հ. Յովսեփ Վ. — «Պատմություն մատենագրութեան հայոց» 1851թ.՝ Վիեննա, Եղիշէ —«Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» 1859 թ.՝ Վենետիկ, Մխիթար Այրիվանեցի «Պատմութիւն հայոց» 1860 թ.՝ Մոսկվա, Ներսես Շնորհալի- «Թորղթ ընդհանրական» 1865թ.՝ Վաղարշապատ, Մարկոս Աղաբէգեան — «Տեղեկագիր ամենայն Հայոց Կաթողիկոսութեան այժմեան վիճակին վրա» 1865թ.՝ Կ.Պօլիս, Յովհան Կաթողիկոս — «Պատմութիւն» 1867 թ.՝ Երուսաղեմ, Կրետացի Կաթողիկոս «Անցիցն իւրոց եւ Նատր Շահին պարսից» 1870 թ.՝ Վաղարշապատ, Աբել արքեպիսկոպոս — «Վաղարշապատ. Քաղաքամայր Հայաստանի հանդերձ աշխարհագրութեամբ Արարատեան նահանգի» 1874թ.՝ Վաղարշապատ, Ղևոնդ Ալիշան — «Շիրակ: Տեղագրութիուն պատկերացոյց» 1881թ.՝ Վենետիկ։

Գրքերի ցանկը երկար կարելի է թվարկել, բայց փորձառու գրադարանավարը խորհուրդ է տալիս տեղում ծանոթանալ դրանց, չէ որ ավելի պատկերավոր, քան այդ գրքերը կարող են հենց իրենք ներկայացնել իրենց, հնարավոր չէ։ Վերջին տարիներին գրադարանը հարստացել է նաև ՊՈԱԿ-ի միջոցներով Երևանում տպագրված մասնագիտական գրականությամբ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գրադարանը գործում է 1992թ.-ից։ Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության հարուստ գրադարանին 1992 թ.-ին միացան Հայ վերականգնման նախագիծ-ինստիտուտի, իսկ 1997թ.-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի գրադարանների հավաքածուներն ու այսպիսով կազմավորվեց ՊՈԱԿ-ի գրադարանը։

Ի դեպ, հարուստ գրադարանից կարող են օգտվել ոչ միայն աշխատակիցներն ու ոլորտի մասնագետները, այլև բոլոր ցանկացողները։

Լրահոս
0