00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սատուրն ու Յուպիտեր մոլորակները՝ «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքից

© Sputnik / Arpi BeglaryanОбсерватория в Мецаморе. Иероглифы
Обсерватория в Мецаморе. Иероглифы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ես տիեզերքի մի մասնիկն եմ» խորագիրը կրող կրթական ծրագիրը հունիսի 25-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում համախմբել էր բազմաթիվ այցելուների ու աստղագիտությամբ հետաքրքրվողների:

ԵՐԵՎԱՆ, 26 Հունիս — Sputnik, Մարինե Ավանեսյան. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու «Գուդրայք Ջոն» աստղասերների  հասարակական  կազմակերպության  նախաձեռնած  միջոցառման նպատակը կրթական ծրագրերի  միջոցով  այցելուների  հետաքրքիր ժամանցն ապահովելն է, հին աստղագիտության  ու  դիտարկվող  մարմինների  մասին  հետաքրքիր  տեղեկություններ փոխանցելը:

Бюраканская обсерватория - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՄԵՆՔ. դեպի աստղեր. Բյուրականի աստղադիտարան

«Նմանատիպ  միջոցառումների  կազմակերպումը  թանգարանի  գրավչությունն ապահովելուն  է միտված: Ոչ միայն «Մեծամորը», որը ներկայացնելու  կարիք  չունի, այլև մեր մյուս արգելոց-թանգարանները` «Գառնին», «Զվարթնոցը» և մյուսները, զբոսաշրջային այս եռուն շրջանում հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներ են խոստանում: Տեղացի, թե օտարերկրացի  այցելուն պետք է  տպավորված  հեռանա  թանգարանից` կրկին  վերադառնալու  որոշմամբ»,- նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

«Գուդրայք  Ջոն»  ՀԿ  երիտասարդ  անդամները  լուսապատկերային  ցուցադրությամբ  մատչելի  ներկայացրել են համաստեղությունները,  դրանք  աստղադիտակներով տեսնելու  հնարավորությունները: Այնուհետև  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  վարիչ  Արտավազդ  Զաքյանը մասնակիցների  ու  հյուրերի  համար հետաքրքիր էքսկուրսիա է անցկացրել Մեծամորի  հնավայրի  և  միջնաբերդից  ոչ հեռու գտնվող  Փոքր բլրի, այսպես կոչված՝ «աստղադիտարանի» տարածքում:

Դեռևս 1960-ական թվականներին աստղագետ, ակադեմիկոս Էլմա Պարսամյանի կատարած աստղագիտական դիտարկումներն ու հետազոտությունները  հնարավորություն են տալիս պնդելու, որ Մեծամորի «աստղադիտարանի» հարթակներից  կատարվել են լուսատուների դիտարկումներ, իսկ մ.թ.ա. 2800-2600 թ.թ., թերևս, հնարավոր է եղել դիտել  տարվա սկիզբն ավետող  երկնքի  ամենապայծառ  աստղը` Սիրիուսը:

Ներկայացնելով  «աստղադիտարանը»`  Ա. Զաքյանը  նշել է, որ այն  ներառում է մի քանի ժայռահարթակ, որոնցից  լավ պահպանվել են երեքը:

«Առաջինը եռանկյունաձև է և սուր անկյունով ուղղված դեպի հարավ: Այդ անկյան կիսորդը համընկնում է հյուսիս-հարավ ուղղությանը: Այն  ծածկված է նշաններով, որոնք, հավանաբար, առնչվում են լուսատուների պաշտամունքին: Հատկապես աչքի են ընկնում շրջանաձև դասավորված 7 և 12 փոսիկներ:  Երկրորդ հարթակը  կողմնորոշված է միջօրեականի երկայնքով` գտնվում է հյուսիս-հարավ ուղղությամբ անցնող հարթության մեջ և 2,5 մետր բարձր է առաջինից: Երրորդում`  վերջին աստիճանի վրա, փորագրված է հյուսիս-հարավ-արևելք նշան-կողմնորոշիչը, ինչն ամենահասարակ աստղագիտական դիտումներ կատարելու հնարավորություն է տալիս»,- ասել է Ա. Զաքյանը:

© Марина АванесянԱստղասերները՝ «Մեծամոր» արգելոց-թանգարանում
 музей-заповедник Mecamor - Sputnik Արմենիա
Աստղասերները՝ «Մեծամոր» արգելոց-թանգարանում

Միջոցառման մասնակիցները  ժամանակակից աստղադիտակների միջոցով ծանոթացել են համաստեղություններին,  դիտել  լուսնի շարժը, Երևակ (Սատուրն), Լուսնթագ (Յուպիտեր)  մոլորակները,  ինչպես նաև գալակտիկաներ, դիֆուզ ու մոլորակային միգամածություններ, ցրված ու գնդաձև աստղակույտեր, կրկնակի աստղեր:

Այցելուների  հոսքը  «Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարան շարունակվել  է մինչև  ուշ  գիշեր:

Լրահոս
0