00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կողոպտիչը թաքնվել է հանցագործության վայրից առանց ատրճանակի, դիմակի և ձեռնոցի

Բաժանորդագրվել
«Ծիրանի» սուպերմարկետների ցանցի Նոր Նորքի մասնաճյուղերից մեկում կողոպուտի անհաջող փորձ է արվել։ Մանրամասները պարզելու համար Sputnik Արմենիայի թղթակիցները գնացել են դեպքի վայր։

«Նորք Ֆուդ» ընկերության տնօրեն Վահան Սաֆարյանը, որը դեպքի վայր է ժամանել հարձակումից 10 րոպե անց, պատմեց, որ ամեն ինչ տեղի է ունեցել գիշերվա ժամը 2–ին։

«Գիշերը ժամը 2–ի սահմաններում դեռևս անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի սպառնալիքով մոտեցել է դրամարկղին։ Զենքը սկզբում պահել է մեր անվտանգության աշխատակցի վրա, այնուհետև գանձապահի վրա և պահանջել, որպեսզի դրամարկղը բացեն և այնտեղից գումար հափշտակի»,– ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` անվտանգության աշխատակիցը շատ ճիշտ ժամանակին կողմնորոշվել է և կարողացել է վնասազերծել գողին։ Նրա ձեռքից խլել է ատրճանակը, դիմակը և ձեռնոցը, սակայն չարագործին չի հաջողվել բռնել։

«Չնայած անվտանգության աշխատակցին հաջողվել է դիմակազերծել նրան, նկարահանող սարքերը հստակ չեն ֆիքսել հարձակվողի դեմքը։ Ոչ ոք չի տուժել, նա հասցրել է գումարը վերցնել։ Փարք աստծու, ամեն ինչ կարգին է»,– ասաց Սաֆարյանը Sputink Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Միջադեպից անմիջապես հետո սուպերմարկետի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։ Իրավապահ մարմիններին են հանձնվել նկարահանող սարքերի ձայնագրությունները։ Քրեական գործ է հարուցված։

Ինչպես պարզաբանեց անվտանգության աշխատակից Էդգար Ստեփանյանը, անհայտ անձը մտել է հիմնական մուտքից և գնացել դեպի դրամարկղ։

«Հանեց ատրճանակն ու պահեց անվտանգության երկու աշխատակիցների վրա։ Աշխատակիցը սպասել է հանցագործը թեքվի, որ կարողանա հարմար դիրքից զենքը ձեռքից վերցնել, հենց թեքվել է` զենքը խլել է ու խանութից դուրս է հանել։ Տղամարդը վազել է նույն ուղղությամբ, որտեղից եկել էր»,– ասաց Ստեփանյանը` հավելելով, որ այդ ամենը տեղի է ունեցել 1–2 րոպեի ընթացքում։

Սուպերմարկետի աշխատակիցների խոսով` կողոպտիչը 20–25 տարեկանի տեսք ուներ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լրահոս
0