ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Զոհված զինծառայողի ընտանիքին և հաշմանդամ սերժանտին փոխհատուցում տրամադրելու որոշումը հունիսի 20-ին կայացրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը:
«Պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 000 և 150 000 ՀՀ դրամ»,- նշված է հիմնադրամի կայքում:
Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: