Sputnik Արմենիայի թղթակից Լաուրա Սարգսյանը Սեդրակ Մամուլյանի աշակերտ, խոհարար Աննա Մաթևոսյանի հետ պատրաստել է համեղ «Պղպեղանի»:
Այս աղցանի հեղինակը հենց Աննա Մաթևոսյանն է: «Պղպեղանին» «ծնվել» է պատահաբար: Աննային հանձնարարել են ոչ ավանդական որևէ ուտեստ պատրաստել, բայց այնպես, որ համեղ լինի: Խոհարարն էլ հավի կրծքամիսը խառնել է ձիտապտղի ու բուլղարական պղպեղի հետ, ավելացրել պահածոյացված եգիպտացորենը, կանաչին ու համեմունքները: Տեսանյութում դիտեք, թե ինչ է ստացվել այդ ամենի արդյունքում: