ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված «Ժպտա, որ հաղթես» երգի տեսահոլովակն արդեն համացանցում է։
Տեսահոլովակում նկարահանվել են հայկական էստրադայի աստղերը: Այդ մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Նոր տեսահոլովակ: Գլխավոր դերերում՝ ԵՊԲՀ-ի «Մուրացան» համալիրում բուժվող մեր ուժեղ Հերոսները և բժիշկները: Թող այս երեխաները միշտ ժպտան, իսկ մենք՝ բժիշկներս, կապահովենք նրանց առողջությունը», — Facebook-ի իր էջում գրել է Արմեն Մուրադյանը: