00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազիզյան. «Հայաստանի տնտեսությունը փաստացի զգացել է ԵԱՏՄ առավելությունները»

© Sputnik / Asatur YesayantsСовещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова
Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ԵԱՏՄ-ին միանալուց 2 տարի անց Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշների մասին:

Արդեն ավելի քան 2 տարի է` Հայաստանը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է: Տարբեր պաշտոնյաների վերլուծությունների ու կանխատեսումների համաձայն՝ այս անդամակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսական աճին: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը թվերով ու փաստերով է ապացուցով ասվածը: Փոխնախարարի հետ զրուցել է Գոհար Սարգսյանը:

-Դեռևս 2015 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան ասաց, որ 2016 թվականից Հայաստանի տնտեսությունը կզգա ԵԱՏՄ առավելությունները։ Մենք զգացի՞նք, թե ոչ, ներկայացրեք շոշափելի թվերով։

— Մեզ համար ամենակարևորն արտահանումն է։ Փաստացի, այո, մեր տնտեսությունը զգացել է ԵԱՏՄ առավելությունները։ 2016 թվականին մեր արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է մոտ 65 տոկոսով։ Միտումը շարունակվում է նաև 2017 թվականին։ Արդեն 3 ամիսների տվյալներով` մենք ունենք արտահանման 38 տոկոս աճ։ Մեզ համար կարևոր խնդիրներից մեկն է շարունակական աշխատանքը, որով ԵԱՏՄ երկրներից ներդրումներ կներգրավենք Հայաստան։ Ծրագրեր կան, և մենք հույս ունենք նաև այս տարի ներդրումների աճի մասով արդյունքներ գրանցել։ Այսինքն` թվերը վկայում են, որ միության անդամ դառնալն ու մեր շուկայի տարողունակությունը 3 միլիոնից մինչև 180 միլիոն մեծացնելը կարևոր քայլեր էին, որոնք իրականացվեցին։ Տեղական բիզնեսի ներկայացուցիչները արտերկրի իրենց գործընկերների հետ կարողանում են ներդրումային ծրագրեր մշակել, որոնք ուղղորդված են դեպի մեծ, տարողունակ շուկա։

© Sputnik / Karen YepremyanՀովհաննես Ազիզյան
Ованнес Азизян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Հովհաննես Ազիզյան

-Պարոն Ազիզյան, մի բան է, թե ինչքան մեծ շուկա է բացվում մեր առջև, բոլորովին այլ բան` մեր ներուժը։ Որքանո՞վ է մեր ներուժը բավարարում, որպեսզի ինտեգրվենք այդ գործընթացին։

— Տնտեսական առումով ներուժը ձևավորվում է՝ հաշվի առնելով, թե դու ինչ շուկայում ես վաճառում քո ապրանքը։ Երբ օտարերկրյա կամ տեղական ներդրողը տեսնում է, որ, կատարելով ներդրում, մեծացնելով իր արտադրությունը, ունի շուկա, որտեղ կարող է վաճառել իր ապրանքը, սա արդեն իսկ մեծ հնարավորություն է նրա համար: Այս դեպքում այդ ներդրողներն ունենում են ազատ մուտքի հնարավորություն առանց տարիֆային և ոչ տարիֆային կարգավորումների։ Հենց արտահանման թվերը ցույց են տալիս, որ կարճ ժամկետում մեր բիզնեսը նաև պետության աջակցությամբ կարողացավ մեծ քայլերով գնալ առաջ դեպի շուկա։ Դա չի նշանակում, որ մեր արտահանման աճի միակ ուղղվածությունը ԵԱՏՄ շուկան է։ Իհարկե, աճի ցուցանիշներն այդտեղ բավականին մեծ են, բայց մենք աճի ցուցանիշներ ունենք նաև աշխարհի մյուս երկրներում։ Սա ենթադրում է, որ, ունենալով ԵԱՏՄ շուկա մտնելու հնարավորություններ, թողարկելով ավելի շատ արտադրանք, օգտագործելով ձեռնարկությունների պոտենցիալը հնարավորինս մեծ մակարդակով, հստակ է, որ ներդրողների վարչական կամ հաստատուն ծախսերը նվազում են, և նրանց ապրանքը նաև մրցունակ է դառնում այլ շուկաներում ներկայացնելու համար։ ԵԱՏՄ շուկայում շատ մեծ գովազդային կամ մարքեթինգային աշխատանքներ պետք չէին, այս շուկաներում ծանոթ են հայկական ապրանքներին, մեր որակին, և այդ շուկաներում կան հայկական ապրանքների օգտագործման ավանդույթներ։

-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մարքեթինգային քայլերը կարևոր չեն, չէ՞ որ հայկական որոշ ապրանքատեսակներ որակի առումով զիջում են հարևան երկրների արտադրանքին։

— Հայկական ապրանքները, որոնք մրցունակ են ԵԱՏՄ շուկայում, արտահանվում են ամբողջությամբ։ Խնդիրն այն է, որ մենք կարողանանք մեծ քանակությամբ և նաև բարձր որակով ապրանքներ արտադրել, որոնք հնարավոր կլինի արտահանել ԵԱՏՄ երկրներ։

Այսօր արդեն ներդրումներ են կատարվում մեր երկրում, և այդ ներդրումներն իրականացնում են ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան ներդրողները:

Լրահոս
0