ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ոստիկանության կայքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են վարորդները փորձում իրենց խախտումը քողարկել՝ ավտոմեքենայի համարանիշի թվերը կամ տառերը փակելով թղթի կտորով:
Մանրամասն ներկայացվում է, թե ինչ տուգանքներ են հասնում օրինազանցներին:
Ընդ որում՝ տեսանյութում հստակ երևում է, որ վարորդներից շատերն իրենց «հնարքները» կիրառում են անմիջապես տեսախցիկների առջև, և որքան էլ ջանասիրաբար փորձում են փակել մեքենայի համարանիշը, ոստիկանությունը վստահեցնում է՝ մի քանի օր անց փոստատարը միևնույն է թակելու է նրանց դուռը և բերելու է խախտման մասին ծանուցումը: