00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անահիտ Բախշյան. «Բյուջեի գումարներն անձրևը տարել է»

© Sputnik / Armenuhi MkhoyanШкола единоборства в Гюмри
Школа единоборства в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության ոլորտի փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգում է` կառավարության 2016-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված դպրոցի հիմնանորոգումը, որը պետք է ավարտվեր 2016թ–ին, ոչ միայն չի ավարտվել, այլև չի էլ շարունակվում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. 2015թ. պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով, ըստ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի, նախատեսված է եղել հիմնանորոգել Երևան քաղաքի 5 դպրոց, որոնց թվում` Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 191 հիմնական դպրոցը։

«Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321 միլին 621 հազար դրամ, և 2016-2018թթ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև հիմնանորոգումը վաղուց դադարեցվել է, շինարարները կիսատ թողել-գնացել են ու 2 տարի է` չեն երևում դպրոցում: Մի մասնաշենքն առանց տանիքի է, պատերը գաջել են առանց տանիքի, այսինքն ներդրված գումարն արդեն անձրևը տարել է»,- նշում է Բախշյանը:

Նա նաև պարզել է, որ հիմնանորոգման աշխատանքներն, ըստ պայմանագրի, պետք է իրականացներ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն:

«Փաստորեն կառավարության ծրագիրը չի կատարվել, հայտնի չէ` գումարը ծախսվել է, թե ոչ և ընդհանրապես ուր է: 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում, և որոշ դասարանների երեխաներ ստիպված 2-րդ հերթով են հաճախում դպրոց, իսկ ՀՀ վարչապետը դպրոցների տնօրեններից պահանջում է վերացնել 2-րդ հերթը: Այս դպրոցի պարագայում 2-րդ հերթը վերացնելը պետք է պահանջել ՀՀ կառավարությունից»,- նշում է Բախշյանը:

Նա նաև հայտնում է, որ իր մտահոգությունները նամակով հայտնել է Երևանի քաղաքապետին, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է, և Երևանի մասին օրենքով Երևանի քաղաքապետն է կազմակերպում Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները:

Sputnik Արմենիան նույնպես դիմեց Երևանի քաղաքապետարան` դպրոցի հիմնանորոգման ճակատագրի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու ակնկալիքով։ Բայց հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ խորհուրդ տվեցին դիմել Կրթության և գիտության նախարարություն` նշելով, որ ծրագրի պատասխանատուն այդ գերատեսչությունն է։

ԿԳՆ-ից, սակայն, մեզ նույնպես պատասխան չտվեցին` խոստանալով տեղեկատվությունը ճշտելուց հետո տրամադրել ավելի ուշ։

Լրահոս
0