ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը` Ժաննա Լևինան, արդեն տևական ժամանակ է ` Հայաստանում են։ Ժաննան պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իրենց հայաստանյան այցի մասին։ Ինստագրամի իր էջում Լևինան նոր տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում նա ամուսնու հետ է պարում, մյուսում` մենակ։ Երկու տեսանյութում էլ նրանք հայկական տարազներով են։
Երևանում իրականացված ֆոտոնկարահանման ժամանակ Ժաննան երկու տարազ է փորձել՝ կարմիր ու սև:
Ամուսիններին, թերևս, շատ է դուր եկել ազգային տարազը, և նրանք չեն կարողացել զսպել պարելու ցանկությունը։
Նշենք, որ ավելի վաղ Լևինան լուսանկարներ էր հրապարակել հայաստանյան շրջագայությունից և մանրամասն ուղեցույց ներկայացրել զբոսաշրջիկների համար։