00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում գերեվարվածի հետքերը տանում են Վանաձոր

© Photo : Скриншот с видеоПлененный в Азербайджане Завен Карапетян
Плененный в Азербайджане Завен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձը գրանցված է Վանաձորի տարեցների տանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին այդ հաստատությունից` ներկայացնելով նաև նրա կյանքի որոշ մանամասներ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձը ծնվել է 1974թ-ին, Լոռու մարզում, մեծացել մանկատանը, իսկ ներկայում գրանցված է Վանաձորի տարեցների տանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին այդ հաստատությունից։

Վանաձորի տարեցների տան մեր զրուցակիցը պատմեց, որ Զավեն Կարապետյանը թեև հաշվառված է իրենց մոտ, բայց երբեք այնտեղ չի բնակվել։

Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Դովեղը Զավեն Հովհաննեսի Կարապետյան անուն–ազգանունով բնակիչ չունի

«Բնակության վայր չի ունեցել, տնակում է ապրել, այդ տնակը հանել են, մեր նախկին տնօրենն էլ նրան գրանցել է այստեղ, բայց ընդհանրապես ինքը մի գիշեր անգամ այստեղ չի գիշերել»,– ասաց նա` հավելելով, որ տեղեկություն չունի, թե տնակը հանելուց հետո որտեղ է ապրել Կարապետյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ Զավեն Կարապետյանին ճանաչել է 1998 թ-ից, բայց շատ մանրամասներ նրա կյանքի մասին չգիտի։ Տեղյակ է միայն, որ նա մեծացել է մանկատանը, մտերիմ է եղել և շփվել է միայն մանկատան իր բախտակից ընկերների հետ։ «Մանկատան տղաներ էին։ 1990-ականներին Շառլ Ազնավուրը, որ եկավ Հայաստան, իրենց աջակցություն տվեց, տնակներ հատկացրեց, որ բնակվելու տեղ ունենան։ Դրանից հետո փայտամշակման արհեստանոցում էր աշխատում, բայց մոտը տարօրինակություններ նկատվեցին, այդ արհեստանոցից հանեցին»,– պատմեց տարեցների տան աշխատակիցը։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Արծրուն Հովհաննիսյան. «Հայկական կողմը որևէ զինծառայող չի կորցրել»

Նա նշեց, որ այսօր առավոտյան իրենց նաև ոստիկանությունից են զանգել, ճշտել Մայնեխի 8 հասցեում գրանցված Զավեն Կարապետյանի ինքնությունը։

Ի դեպ, մեր զրուցակցի խոսքով, ծերանոցը ևս նախկինում Շառլ Ազնավուրի հովանավորության ներքո էր, այդ է պատճառը, որ Կարապետյանը գրանցվել է հենց այդ հասցեում։

Ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած ինֆորմացիան, որ Զավեն Հովհաննեսի Կարապետյանը զինվորական է և Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ, իրականությանը չի համապատասխանում։

Հիշեցնենք, որ «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, սակայն, ըստ նրանց, ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի:Այնուհետև Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.):

Լրահոս
0