00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոսրովի անտառ» արգելոցից բնության արժեքավոր տարածքները դուրս են մնացել

© Sputnik / Aram NersesyanХосровский запаведник
Хосровский запаведник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղացիներն ապրում ու անասուն են պահում արգելոցի անվտանգության գոտում։ Արգելոցի տնօրինությունը պահանջում է ճշտել պահպանվող գոտու սահմաններն ու խստացնել հսկողությունը։ Կառավարությունը դեմ չէ, բայց արդեն 31 տարի գործնական քայլեր էլ չի ձեռնարկում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի բուֆերային գոտու բազմաթիվ տարածքներ վարձակալությամբ են տրված, այստեղով է անցնում նաև Վեդին Մարտունուն և հարակից գյուղերն իրար կապող միջհամայնքային ճանապարհը։ Հարակից գյուղերի բնակիչներից ոմանք տարվա որոշ մասը բնության այդ գոտում են բնակվում ու արածացնում տնային կենդանիներին։ Արգելոցի աշխատակիցների խոսքով՝ այս ամենը վնասում է արգելոցի պահպանությանն ու վայրի կենդանիների և էկոհամակարգի բնական զարգացմանը։

© Sputnik / Aram NersesyanԱրայիկ Պետրոսյան
Араик Петросян - Sputnik Արմենիա
Արայիկ Պետրոսյան

«Խոսրովի անտառ» արգելոցի Խաչաձորի տեղամասում գտնվող Ջղինի լճերն, օրինակ, ինչպես այդ տարածք մեր այցելության ընթացքում ասաց պահպանության գծով փոխտնօրեն Արայիկ Պետրոսյանը, արգելոցի սահմանները նշելիս 1986 թ–ին դուրս են մնացել պահպանվող գոտուց և միացվել համայնքային հողերին։ Դա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ գյուղացիներն անարգել կարող են մուտք գործել տարածք, խոտհարք անել կամ անասնապահությամբ զբաղվել։

Մեր այցելության պահին, ի դեպ, այդ հատվածում արածում էր կովերի նախիրը։ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ գյուղացիներն այս ալպիական մարգագետիններից օգտվում են տարվա մեջ միայն մեկ-երկու ամիս, երբ անասուններին սար են բերում, բայց այդ ժամանակահատվածն էլ բավական է բնության բնական զարգացումը խախտելու համար։

© Sputnik / Aram NersesyanԽոսրովի արգելոցը
Խոսրովի արգելոցը - Sputnik Արմենիա
1/4
Խոսրովի արգելոցը
© Sputnik / Aram NersesyanԽոսրովի արգելոցը
Խոսրովի արգելոցը - Sputnik Արմենիա
2/4
Խոսրովի արգելոցը
© Sputnik / Nelli DanielyanԽոսրովի արգելոցը
Խոսրովի արգելոցը - Sputnik Արմենիա
3/4
Խոսրովի արգելոցը
© Sputnik / Aram NersesyanԽոսրովի արգելոցը
Խոսրովի արգելոցը - Sputnik Արմենիա
4/4
Խոսրովի արգելոցը
1/4
Խոսրովի արգելոցը
2/4
Խոսրովի արգելոցը
3/4
Խոսրովի արգելոցը
4/4
Խոսրովի արգելոցը

Արգելոցի փոխտնօրենի խոսքով՝ բարձրլեռնային բնական ծագում ունեցող լճերում հազվադեպ կարելի է հանդիպել ջրլող թռչունների, իսկ մարդու ներգործությունը նվազեցնելու դեպքում Պետրոսյանը չի բացառվում, որ լճերում կավելանան թռչունների քանակն ու տեսակը։ Բացի այդ, լճերը կարող են անտառի տարածքում բնակվող կենդանիների համար ջուր խմելու վայր դառնալ։ Մինչդեռ, այսօր դրանք այստեղ գրեթե չեն գալիս` վախենալով հովիվներից ու հովվաշներից։

Ջղերի լճերն ու հարակից բարձունքը միակը չեն։ Արգելոցի տնօրինությունն այսպիսի 12 կետ է առանձնացրել, որոնք խանգարում են արգելոցի պահպանմանը։

«Խաչաձոր տեղամասի հարակից տարածքում Զիմի և Ալմալաղ լեռնագագաթներն են, սեպաձև խրված են արգելոցի տարածքի մեջ, բայց խորհրդային տարիներին դուրս են մնացել դրա սահմաններից ու մինչ օրս այդպես էլ չեն ներառվել, չնայած նրան, որ այդ տարածքում վաղուց արդեն ոչ ոք անասնապահությամբ չի զբաղվում»,– ասաց Արայիկ Պետրոսյանը։

Սմբատ Ղարիբյան և Արամ Չախոյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՏԵՏ-Ա-ՏԵՏ. Խոսրովի արգելոց. հայացք ներսից

«Խոսրովի անտառ» արգելոցը կազմավորվել է 1958թ–ին, Երևանի և Գառնու անտառպետությունների բազայի հիման վրա։ Արգելոցի սահմանների վերջին ճշգրտումն իրականացվել է 1986 թ-ին։ Խորհրդային տարիներին, երբ հարակից գյուղերում կոլտնտեսություններ էին գործում, որոնք մեծաթիվ նախիրներ ու ոչխարների հոտեր ունեին, ալպիական մարգագետինները անասնապահությանը հատկացնելը, արգելոցի փոխտնօրենը բնական է համարում, բայց այսօր այդ տարածքներում ընդամենը մի քանի տասնյակ անասուն է արածում, հանուն որոնց բնությանը վնաս հասցնելն Արայիկ Պետրոսյանն անտրամաբանական է համարում։

Խնդրի մասին արգելոցի տնօրինությունը տեղյակ է պահել բնապահպանության նախարարությանը։ Նոր սահմանների առաջարկներն էլ վիճելի տարածքների ներառմամբ, կառավարման նոր պլանի նախագծով ներկայացվել են կառավարության հաստատմանը։

Թեև նախագիծն առաջիկայում ներառվելու է գործադրի նիստի օրակարգում, արգելոցում այդ որոշման հետ մեծ հույսեր չեն կապում։

Բանն այն է, որ գործող կառավարման պլանով նույն փոփոխությունը նախորդ կառավարությունն արդեն հաստատել էր, բայց գործնականում ընթացք չէր տվել։ Տնօրինության խոսքով, հարցն ամեն անգամ բարձրաձայնվում է, տրվում են հանձնարարականներ, բայց հենց հարցը հասնում է մարզպետարան, մտնում է փակուղի։

Լրահոս
0