00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ռուսաստանի հանդեպ սիրով

© Sputnik / Asatur YesayantsВыставка "С Любовью к Армении и России"
Выставка С Любовью к Армении и России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստանի և Ռուսաստանի հանդեպ սիրով» ցուցահանդեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Հայաստանի և Ռուսաստանի հանդեպ սիրով» ցուցահանդեսը, որը նվիրված է Ռուսաստանի օրվան և երկու ժողովուրդների բարեկամությանը, կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի սփյուռքի նախարարության աջակցությամբ։

Ռուսաստանաբնակ հայ բարերար Հրաչյա Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը պատերազմի մասին ևս մեկ անգամ խոսելու հնարավորություն է ընձեռել։

«Մենք աճող սերնդին ցույց ենք տալիս, թե ինչպես է պետք վերաբերվել անցյալին և պատմությանը։ Այստեղ մոտ 50 լուսանկար կա, որոնք պատմում են Լենինգրադի շրջափակման և այդ շրջանը վերապրած մարդկանց մասին», – ասաց Պողոսյանը։

Ինչպես նշեց Պողոսյանը, այդ լուսանկարները ցուցադրում են մարդկանց երկաթե կամքը, որի շնորհիվ նրանք չեն կորցրել ապագայի հանդեպ հավատը։ Ցուցադրվող լուսանկարներից 24–ը նվիրված են ռազմական հուշարձաններին։

«Շատ կարևոր է, որ մարդիկ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով անմահացնում են պատերազմի մասին հուշերը։ Կարող եմ ասել, որ մեր հայրենակիցները ոչ միայն լավ կռվել են, այլև խնամքով են վերաբերվել ու վերաբերվում պատմության պահպանմանը։  Այդ պատճառով էլ ցուցահանդեսը կոչվում է «Հայաստանի և Ռուսաստանի հանդեպ սիրով»,– նշեց բարերարը։

© Sputnik / Asatur YesayantsՀրաչյա Պողոսյան
Российский меценат армянского происхождения Грачья Погосян. Выставка С Любовью к Армении и России - Sputnik Արմենիա
Հրաչյա Պողոսյան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովն էլ իր հերթին ավելացրեց, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Հայրենական մեծ պատերազմը զուտ արտահայտություններ չեն։

«Այդ պատերազմը մեր ճակատագրերի, սրտերի միջով է անցել։ Շնորհակալություն եմ հայտնում վետերաններին, որոնք մասնակցել են այդ դաժան պատերազմին։ Նրանց սխրանքի շնորհիվ ֆաշիստական ժանտախտից փրկվեցին միլիոնավոր մարդիկ, փրկվեց Եվրոպան ու ամբողջ աշխարհը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ մոռացության չեն մատնվում մեր վետերանների, հայրերի, մայրերի, պապերի և տատերի սխրանքները։ Ինձ համար այս ցուցահանդեսն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ հայրս ու նրա քույրը վերապրել են Լենինգրադի շրջափակման ամենադժվար` առաջին տարին»,– ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԱնդրեյ Իվանով
Выставка С Любовью к Армении и России. Советник-посланник посольства России в Армении Андрей Иванов - Sputnik Արմենիա
Անդրեյ Իվանով

Հայաստանի վետերանների միության փոխնախագահ Միխայիլ Ստեփանյանը նշեց, որ շատ հպարտ է կատարված աշխատանքի համար։

«Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը, պահեստի սպան այսպիսի սիրով ու ոգեշնչմամբ է անում ամեն ինչ, որպեսզի Մեծ Հայրենականի ու Լենինգրադի շրջափակման մասին հիշողությունը չկորչի։ Ինչպես ասել է մեծն Օլգա Բերգգոլցը, «ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ»»,– ասաց նա։

Լուսանկարների ցուցադրությունը կտևի մինչև հունիսի 24–ը։

Русская версия

Լրահոս
0