Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկների միջազգային մրցաշարի եզրափակչում 98 կգ քաշային կարգում Թբիլիսիում (հունիսի 9-12) 2016 թվականի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել է վրացի Ռևազ Նադարեշվիլիի հետ, մրցավարն անարդար է վարվել մեր չեմպիոնի հետ՝ շարունակ միավորներ տալով մրցակցին։ Դա առաջացրել է հայ երկրպագուների զայրույթը, Արթուրը նրանց հանդարտեցնելու համար դադարեցրել է մարտը։
Թբիլիսիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի գորգը լքելը որակազրկման պատճառ է դարձել։ Հայկական պատվիրակությունը դիմել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա` այդ որոշումը վերանայելու համար։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պատմեց, որ Վրաստանի ըմբշամարտի ֆեդերայցիայի նախագահը շատ դրական է վերաբերվել հայկական պատվիրակությանը՝ յուրայիններին կոչ անելով հանդարտվել, և հիշեցրել է, որ հայերն իրենց եղբայրներն են, պետք է հարգանքով ու պատվով վերաբերվել նրանց։