ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի— Sputnik. Ռուսաստանցի հայ ըմբիշ Ստեփան Մարանյանը, որը հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի չեմպիոն է դարձել, «РВС» թերթին հայտնել է, որ իր նպատակն օլիմպիադան է։
«Ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի չեմպիոն դարձա, քանի որ մեր երկրում այս սպորտաձևում մրցակցությունը մեծ է։ Ես միշտ մրցանակային տեղեր էի զբաղեցնում, բայց առաջին անգամ եմ հաղթող ճանաչվում։ Դա իմ օրն էր, մարտերը ծանր էին, բայց կարևորն արդյունքն է»,- ասել է նա։
Հաջորդ փուլն Ադլերի հավաքներն են։ Մարանյանը հայտնել է, որ արդեն սկսվում է պատրաստվել աշխարհի առաջնությանը։
«Կգնամ ես, թե չէ, դեռ վաղ է ասել, բայց ես գլխավոր թեկնածուն եմ», — ասել է Ասել է Ստեփան Մարանյանը։
Պարբերականը նշում է, որ այս առաջնությանը Ստեփանը կրկնակի հաջողություն է ունեցել։ Կիսաեզրափակչում նա հաղթանակ է տարել իր սկզբունքային հակառակորդ Իբրահիմ Լաբազանովի նկատմամբ։ Հենց նրա հետ է մրցել հայ ըմբիշը, երբ որոշվում էր, թե ով է մեկնելու Ռիո դե Ժանեյրո օլիմպիադային մասնակցելու։
Անցած ամառ Ստեփանը զիջել է, բայց այս տարի նրան հաջողություն էր սպասում։
«Այս մարտում կրքերը շատ թեժ էին,դա ոչ միայն իմ, այլ շատերի համար էր սկզբունքային, բայց ես տրամադրվել էի չեմպիոն դառնալու ու հետ չէի նայում, առջևում նոր օլիմպիական շրջան է և իմ նպատակն օլիմպիադան է»,- խոստովանել է Ստեփանը։