ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Այսօր Մոսկվայի մարզում, Մոսկվայից 150 կմ հեռավորության վրա ավտովթար է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ վթարի է ենթարկվել Ֆորդ մակնիշի 22 GG 299 մեքենան, որի ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են։ 3 մարդ է զոհվել, 3-ը վիրավոր են։ Տուժածների մեջ նաև երեխաներ կան։
Մեր տեղեկություններով՝ մեքենան Հայաստանից է մեկնել դեպի Մոսկվա։ Այն բախվել է բեռնատար մեքենային և շրջվել։
Այս մասին գրառում է թողել նաև Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերից մեկը՝ Մենու Մեհրաբյանը, որը վթարի ականատեսն է եղել: