ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Դավիթ Գալստյան․ Իսպանական երիտասարդական թիմի հայ դարպասապահ Ալբերտ Հարությունյանը լավ արդյունքներ է գրանցում, նա արդեն «Կովկասյան պատ» ածականին է արժանացել։
Երեք տարեկանում նա մոր հետ միասին Իսպանիա է մեկնել՝ հոր մոտ։ Եվ ահա 15 տարի է Ալբերտն ապրում է Վալինսիայում։
Ալբերտը սկսել է ֆուտբոլով զբաղվել տասը տարեկանում, նրա առաջին թիմը կոչվում էր «Levante»։ Հիմա Հարությունյանը «Racing Algemesi» ֆուտբոլային ակումբի կազմում է հանդես է գալիս: Տարբեր տարիքային խմբերում նա «լավագույն դարպասապահի» տիտղոսն է նվաճել։ Հիմա Ալբերտը երազում է խաղալ Իսպանիայի Բարձրագույն լիգայում։
«Առաջին հերթին ուզում եմ լավ մարդ մնալ, որ ծնորղներս հպարտանան ինձանով։ Որպես ֆուտբոլիստ կցանկանայի խաղալ Վալենսիայում, վերջի վերջո, սա իմ քաղաքն է։ Իմ սիրելի դարպասապահը Մանուել Նոյերն է», — ասել է Ալբերտը։
16 տարեկանում նա Հայաստան է այցելել, մի շաբաթ մարզվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականում (մինչև 16 տարեկան), սակայն հրավեր չի ստացել։ Երիտասարդ ֆուտբոլիստը խոստովանում է, որ՝ ինչպես և ցանկացած ֆուտբոլիստ, երազում է խաղալ ազգային հավաքականում։
Վերջերս Ալբերտին հաճախ անվանում են «Կովկասյան պատ», ինչը խորհրդանշում է դարպասում նրա բացառիկ լավ խաղը։
«Ինձ հաճախ են այդպես անվանում, դա ինձ դուր է գալիս», — խոստովանում է Ալբերտը»։
Նա ասում է, որ ապագայի հետ կապված արդեն որոշակի պլաններ ունի, սակայն չի ցանկանում դրանց մասին խոսել, քանի իրականություն չեն դարձել։
Ալբերտի խաղը կարելի է գնահատել Վալենսիայի երիտասարդական թիմի դեմ նրա թիմի խաղով։
Ալբերտի խաղը կարող եք գնահատել այստեղ: