00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սև-մութ ամպեր» հայկական ժողովրդական երգը և ռոք-բարեգործությունը

© 2.bp.blogspotОбложка альбома "Who cares"
Обложка альбома Who cares - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է հանրահայտ ռոք-երաժիշտներ Յան Գիլանի և Թոնի Այոմիի բարեգործական նախաձեռնության մասին, որն ուղղվեց Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնմանը:

Ռոք երաժշտության լեգենդ, բրիտանական հանրահայտ «Deep Purple» ռոք խմբի մենակատար, «Jesus Christ Superstar» դասական ռոք-օպերայում Հիսուս Քրիստոսի դերերգի առաջին կատարող Յան Գիլանը նաև ակտիվ հասարակական գործիչ է և մի քանի անգամ բարեգործական նպատակներով եղել է Հայաստանում: Ամեն ինչ սկսվեց 1989 թվականից, երբ Յան Գիլանը դարձավ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի նախաձեռնողներից մեկը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի աղետալի երկրաշարժն անտարբեր չէր թողել ոչ մեկին՝ բառացիորեն ողջ աշխարհն էր օգնության ձեռք մեկնել Հայաստանի ժողովրդին: Ահա այդպիսի ձեռնարկումներից մեկն էր նաև 1989 թվականի հուլիսի 8-ին Լոնդոնում համաշխարհային ռոք-աստղերի մասնակցությամբ կազմակերպված բարեգործական ռոք-համերգը, որի նպատակն էր օգնել 1988-ի երկրաշարժից տուժած և անտուն մնացած Լենինականի (Գյումրի) բնակիչներին:

© Григорий ОганесянՌոք-երաժիշտներ Յան Գիլանը և Թոնի Այոմին Հայաստանում
Йен Гиллан и Тони Айомми в Ереване - Sputnik Արմենիա
Ռոք-երաժիշտներ Յան Գիլանը և Թոնի Այոմին Հայաստանում

Այդ համերգի ձայնագրության հիման վրա 1990-ին թողարկվեց «Ռոքն օգնում է Հայաստանին. Երկրաշարժի ալբոմ» («Rock Aid Armenia: The Earthquake Album») ձայնասկավառակը, որի վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես ուղղվեց Սպիտակի երկրաշարժի օգնության ֆոնդին: Բացի դրանից, առանձին սինգլով հրատարակվեց նաև «Deep Purple» խմբի 1970-ականներին շատ հայտնի «Smoke on the Water» երգի քավեր կատարումը և տեսահոլովակը: Յան Գիլանի հետ մեկտեղ այդ երգի ձայնագրության և հոլովակի նկարահանման աշխատանքներին մասնակցեցին մի շարք հանրահայտ ռոք-աստղեր, այդ թվում Ռիչի Բլեքմորը, Ջոն Լորդը, Թոնի Այոմին, Դեյվիդ Գիլմորը, Բրայան Մեյը, Բրայան Ադամսը և ուրիշներ:

2009-ին Յան Գիլանը Հայաստան եկավ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի կազմակերպիչ Ջոն Դիի և իր մտերիմ ընկերոջ, «Black Sabbath» ռոք-խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ: Այդ այցի ժամանակ Գիլանը, Դին և Այոմին հայտնեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանն աջակցելու իրենց նոր գաղափարի մասին, որից հետո մի քանի տարի այդ նպատակի համար դրամահավաք էր ընթանում: 2011 թվականին Գիլանի և Այոմիի «Ian Gillan, Tony Iommi & Friends» նորաստեղծ ռոք-խումբը բարեգործական «Who Cares» ռոք-նախագծի շրջանակներում թողարկեց հատուկ սինգլ: Այդ սինգլում տեղ գտած երկու երգերից մեկը ձայնագրվեց հայ երաժիշտներ Արա Գևորգյանի և Արշակ Սահակյանի մասնակցությամբ: Դա «Սև-մութ ամպեր» հայկական ժողովրդական երգի մեղեդու հիման վրա մշակված և դուդուկի նվագակցությամբ ուղեկցվող «Holly Water» («Սուրբ Ջուր») երգն է:

© Григорий ОганесянՌոք-երաժիշտներ Յան Գիլանը և Թոնի Այոմին Հայաստանում
Йен Гиллан и Тони Айомми в Ереване - Sputnik Արմենիա
Ռոք-երաժիշտներ Յան Գիլանը և Թոնի Այոմին Հայաստանում

2012-ին թողարկվեց նաև «Who Cares» բարեգործական ռոք-նախագծի ամբողջական ալբոմը, իսկ արդեն 2013 թվականի սեպտեմբերին Յան Գիլանը և Ջոն Դին Գյումրիում մասնակցեցին երաժշտական թիվ 6 դպրոցի նոր շենքի պաշտոնական բացմանը: Դպրոցի կառուցումը հնարավոր դարձավ «Մեդիամաքս» մեդիա ընկերության, «Հայ Օգնության Ֆոնդի» (ՀՕՖ) և ավստրալիական «Do Something» կազմակերպության կողմից իրականացված համատեղ նախագծի շրջանակներում: Ի դեպ, վերջինիս գործադիր տնօրենն է «Ռոքն օգնում է Հայաստանին» բարեգործական ծրագրի հեղինակ Ջոն Դին:

Նշենք, որ Յան Գիլանը իր բարեգործական նախաձեռնությունների համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Պատվո Շքանշանով», իսկ 2014-ին Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի կողմից նրան շնորհվել է «Հայերի բարեկամ 2014» պատվավոր կոչումը:

 

Լրահոս
0